Տարվա 8 գլխավոր բյութի թրենդները
16.01.2017
Նորաձևության շաբաթները դեռ առջևում են, սակայն առաջատար դիմահարդարները կիսվել են նոր տարվա հիմնական թրենդներով:
1. Հաստ շրթունքներ
Դուք կարող եք չքսել թարթիչները, հոնքերը, չքսել տոն, սակայն առանց շրթներկի կամ փայլի ոչ մի տեղ: Նորաձև են հաստ շրթունքները, այդ պատճառով վերադառնում է շուրթերի կոնտուրինգի միտումը, որը կօգնի տեսողականորեն հաստացնել շրթունքները՝ տարբեր հնարքների միջոցով:
2. Վառ կարմրաներկ
Այս տարի թրենդային են վառ կարմրաներկերը, որոնք կօգնեն ընդգծել այտոսկրերը: Հիմնականում նորաձև են դեղձի գույնի երանգները:
3. Ներքևի կոպի ընդգծում
Նոր smoky eyes-ն այսպիսի տեսք ունի՝ կապույտ, սալորագույն կամ կանաչ մատիտ ներքևի կոպի տակ:
4. Անփայլ շրթներկ
Ոչ միայն հաստ շրթունքներ, այլև անփայլ հաստ շրթունքներ: Անփայլ կամ փայլուն շրթներկի ընտրության ժամանակ նախապատվությունը միանշանակ պետք է տալ առաջինին:
5. Հայելային եղունգներ
Իհարկե, դասական կարմիր լաքը երբեք դուրս չի գա նորաձևությունից, ինչպես նաև չեզոք նյուդը, սակայն տարվա հիթը կլինի մետաղազօծ ծածկը:
6. Քարկապներ և հյուսքեր գագաթին
Թարմ և արդիական միտում է բաժանել մազերը վերևի և ներքևի հատվածների, վերևինը հյուսել կամ հանգուցակապել, իսկ ներքևինը՝ թողնել բնական:
7. Բնական կազմվածք
Կարևոր չէ ալիքավոր են մազերը, թե ոչ․ դրանց բնական տեսքն արդեն գեղեցիկ է, պնդում են ոճաբանները: Վերջնականորեն նորաձևությունից դուրս են գալիս կոկիկ արված լոքոնները: Հարդարում պետք է անել, սակայն տպավորություն, իբրև, թե դուք 5 ժամ անց եք կացրել հայելու առջև՝ չպետք է լինի:
8. Մոխրագույն շիկահեր
Մեկ տարվա հաղթական դիրքից հետո շիկահերի տաք երանգները տեղը զիջում են սառը մոխրագույնին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8148 անգամ
Читать на русском
|