Ձմեռ 2017-ի նորաձև գույները
06.01.2017
Ողջ աշխարհի նորաձևության սիրահարները սպասում են ամենահայտնի նորաձևության տների ցուցադրություններին, որպեսզի կողմնորոշվեն առաջիկա սեզոնի գունային թրենդներում։ Ամենամեծ հեղինակությունն այս գործընթացում վայելում է «Pantone» գույնի ինստիտուտը, որի մասնագետները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մշակում են այն գունապնակը, որն արդիական է լինելու առաջիկա սեզոնին։
2017 թվականի համար «Pantone»-ի առաջարկներում առկա են որոշակի էական փոփոխություններ։ Մասնագետները որոշել են պահպանել չեզոք, բնական երանգների թրենդը, սակայն, եթե անցյալ տարի ամենապահանջվածը նուրբ պաստելային գույներն էին, իսկ ոճի գագաթնակետը համարվում էր մեշմ վարդագույնը, որձաքարի և խամրած մանուշակագույն երանգները, ապա նոր տարում դրանց դուրս են մղել պայծառությունն ու հագեցվածությունը։
Վառ կարմիր
Ոչ բնորոշ կարմիր գույն: Չնայած յուրաքանչյուր կնոջ համար գոյություն ունի «սեփական կարմիր» գույնը: Pantone-ի հունապնակում այդ գույնը 18-1550-ն է: Այն տաք է, սակայն ունի որոշակի թանձրություն:
Դիզայներները օգտագործում են այդ գույնը և հագուստի, և դիմահարդարման մեջ:
Տաք մոխրագույն-շագանակագույն
Իրականում դա գունապնակում ամենևին էլ ձանձրալի գույն չէ: Pantone-ի գունապնակում այն 16-1318-ն է: Մուգ չէ, նույնիսկ՝ փոքր-ինչ բաց է:
Դիզայներնեը նշում են, որ այդ գույնը հիանալի է զամշի և կաշվի համար: Թրենդային վերարկուները և գխարկները հենց այս գույնի են:
Զմրուխտյա-կանաչ
Այս վառ և հարուստ գույնի անունն է 18-5845:
Այդ սառը կանաչը հիանալի կսազի պայուսակների, գլխարկների և կաշվե իրերի համար:
Վարդագույն-եղենափայտ
Հիշեք այս գույնը՝ 18-1630: Շքեղ և թանկ:
Կավագույն
Գույն 18-1340։ Այն ջերմացնում է ցուրտ օրերին։ Այրված կավի վառ և հագեցած գույնը պարզապես մագնիս է աչքի համար։
Այս գույնը հիանալի է աքսեսուարների համար:
Մանուշակագույն
Գույն 17-3240: Այն հիացմունքի է արժանի: Այս գույնը, առավել կատարյալ է աշնան համար:
Մանանեխի գույն
Աչքի համար հաճելի գույն` 14-0952: Այս ջերմ և հանգիստ գույնը հիշեցնում է աշնանային տերևաթափը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9463 անգամ
Читать на русском
|