Ինչու ձմեռը պետք է կրել արևային ակնոցներ
19.12.2016
Մարդկանց մեծամասնությունն ամռանը կրում է արևային ակնոցներ, քանի որ արևի լույսը շատ վնասակար է աչքերի համար: Սակայն մասնագետները պնդում են, որ ձմռան արևը պակաս վտանգավոր չէ:
Ըստ մասնագետների, ուլտրամանուշակագույն ճառագայթումից պետք է վախենալ ոչ միայն ամռանը այլև ձմռանը: Նրանց կարծիքվ՝ ցուրտ եղանակին այն երբեմն կարող է ավելի ուժեղ լինել, քան տարվա տաք շրջանում:
Նշվում է, որ ցուրտ եղանակին, մարմնի մեծ մասը ծածկված է հագուստով, այդ պատճառով մաշկը չի ենթարկվում արևի վնասակար ազդեցությանը: Իսկ աչքերը մնում են բաց, որի պատճառով վնասը 100%-ոց է:
Ի դեպ, վտանգավոր են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները (օրինակ, երբ երկնքին եք նայում), այլև լույսը, որը արացոլվում է ձնից և սառույցից: Չէ՞ որ գոյություն ունի նույնիսկ «ձնային կուրություն» հասկացությունը:
Ձյան վրա անհնար է նայել առանց արևապաշտպան ակնոցների, դա շատ վնասակար է: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ձմռանը նույնպես կրել արևային ակնոցներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5083 անգամ
Читать на русском
|