Շոտլանդիայի Աբերդինյան համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ գտել են ուղիղ կապ կնոջ մարմնի ծավալների և նրա սեքսուալության միջև։
Գիտնականները թվերի լեզվով են խոսում։ Ըստ նրանց՝ տղամարդիկ միշտ հիացած կմնան այն կանանցից, որոնց մարմնի զանգվածի գործակիցը 22,8-24,8 է։
Պարզ ասած, խոսքն այն կանանց մասին է, ում հասակը 165 սանտիմետր է, իսկ քաշը՝ 65 կիլոգրամ։
Խոստովանենք՝ բոլորովին էլ մոդելային չափեր չեն։ Սակայն գիտնականները հաստատակամորեն պնդում են,որ հենց այսպիսի տվյալներով կանանց են ընտրել տղամարդիք՝ բազմաթիվ փորձերի ժամանակ։
16-06-2026 10:50 Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49 Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46 57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
15-06-2026 11:58 32-ամյա երգիչ և սոցիալական ցանցերի աստղ Օլիվեր Թրին մահացել է Ռիո դե Ժանեյրոյում շրջագայության ժամանակ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով։ Արտիստը և ևս հինգ մարդ մահացել են երկու ուղղաթիռի բախման հետևանքով։
15-06-2026 07:13 Քեթի Փերին ելույթ ունեցավ 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ում: Համերգը տեղի ունեցավ Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում՝ ԱՄՆ հավաքականի և Պարագվայի միջև բացման խաղից անմիջապես առաջ: Երգչուհին առաջին անգամ կենդանի կատարեց իր «143» ալբոմի «Wonder» երգը: Փերիի արծաթե Stella McCartney զգեստն անմիջապես դարձավ քննարկման թեմա: Զգեստն ամբողջությամբ պատրաստված էր հազարավոր փայլուն արծաթե ծոպերով, որոնք հիշեցնում էին տոնական փայլուն անձրի կաթիլներ, որոնք տպավորիչ փայլում էին մարզադաշտի լույսերի տակ: