Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Գայթակղիչ բուրող կանանց 6 գաղտնիք

05.12.2016

Օծանելիքային գայթակղության փոքրիկ հնարքներ

1. Նրանք օգտագործում են ուժեղ շլեյֆային բույրեր

Յուրաքանչյուր օծանելիքի դիմացկունությունը կախված է ոչ միայն բաղադրիչների որակից, այլև բույրերի ընտանիքից, որոնց այն պատկանում է և հեղինակի գաղափարից: Օրինակ ծովային, բույսական և ցիտրուսային երանգները երկարակյաց չեն լինում, դրանք «ապրում» են մինչև 4 ժամ: Իսկ քաղցր և ծաղկային երանգները «ապրում» են առավելագույնը 7 ժամ: Ռեկորդսմենները բնափայտի, թունդ և անուշաբույր կոմպոզիցիաներն են, որոնք մնում են 8 ժամ: Որքան շատ բաղադրիչներ է պարունակում օծանելիքը, այնքան ավելի հարուստ է նա:

2. Նրանք շերտավորում են սիրելի հոտը

Առաջատար արտադրողները պատահական չեն ստեղծում խնամքի միջոցների ամբողջական հավաքածուներ՝ սկսած լոգանքի գելերից մինչև մարմնի յուղը, հիմնված իրենց օծանելիքների բույրի վրա: Դա ոչ միայն հաջողված մարքետինգային քայլ է տոների համար, այլ նաև միջոց՝ երկարացնելու անուշ բույրը: Քսեք մեկը մեկի հետևից և դուք հաճելի կբուրեք ողջ օրվա ընթացքում:

3. Նրանք գիտեն, երբ է անհրաժեշտ քսել օծանելիքը

Լոգանքից կամ ցնցուղից հետո պարտադիր ձեր վրա ցանեք մի քանի կաթիլ օծանելիք, քանի դեռ մարմինը թեթևակի խոնավ է: Դա օգնում է ամրագրել բույրը:

600x580

4. Նրանք գիտեն, որտեղ պետք է այն ցանել

Սովորեք դուրս գալ դաստակի սահմաններից և քսել օծանելիքը փորին, ծնկներին, պարանոցի հետևի մասում՝մազերի աճի գծին մոտ: Միայն թե հիշեք, պետք չէ տրորել օծանելիքի կաթիլները, այդ միամիտ քայլը կոտրում է օծանելիքի ամբողջ կառուցվածքը. վերևի երանգները ամբողջությամբ անցնում են, իսկ միջինները և բազայինները ավելի շուտ են ցնդում:

5. Նրանք ավելի լավ են խոնավեցնում մաշկը

Մի մոռացեք կանոնավոր կերպով խոնավեցնել մարմինը: Դա ազդում է օծանելիքի կայուն մնալու վրա: Չոր մաշկը ավելի շուտ է կլանում հոտերը և որպես կանոն օծանելիքը շուտ անցնում է: Իսկ յուղոտ մաշկը հակառակը, թույլ է տալիս շլեյֆին բացվել:

6. Նրանք օրվա ընթացքում թարմացնում են օծանելիքը

Ավաղ, «ցանել առավոտյան և մոռանալ» սխեման այդքան էլ չի աշխատում գործնականում: Մաշկը շնչում է և թույլ չի տալիս մշտապես պահել հոտերը: Հասկանալի և հասարակ լուծումը օծանելիքը ձեր հետ պահելն է, որպեսզի ընդմիջումից հետո կարողանաք այն թարմացնել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3516 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դադարեք անել այս 8 բանը. դրանք վնաս են ձեր արտաքինին

15.02.2018
Ցանկանալով ունենալ ոճային և գեղեցիկ արտաքին՝ կանայք շատ ջանքեր են թափում, սակայն պատահում է, որ դրանք լրիվ հակառակ արդյունք են տալիս:

Ինչից են կանայք վախենում ծերացման հետ կապված

10.02.2018
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում կանայք ավելի շատ են վախենում ծերացումից, քան տղամարդիկ:

Բժիշկները հուշում են, թե ինչպես ազատվել զկրտոցից

07.02.2018
Զկրտալը բավականին տհաճ վիճակ է: Երբեմն դրանից շատ դժվար է ազատվել, սակայն մի շտապեք դեղեր խմել կամ ժողովրդական միջոցներ փնտրել:

ԶԼՄ-ները հաղորդում են Spice Girls-ի վերամիավորման մասին. Վիկտորիա Բեքհեմը մտածում է

03.02.2018
Արտերկրի լրատվամիջոցները հաղորդում են, որ Spice Girls լեգենդար խումբը կարող է կրկին վերականգնվել: 

Ինչպես թուլանալ քնելուց առաջ

26.01.2018
Դուք դժվարանու՞մ եք քնել։ Հնարավոր է այդ խնդիրը կարելի է լուծել հատուկ տրամադրվածության օգնությամբ, որը կօգնի շեղվել ամենօրյա հոգսերից։

Ջենիֆեր Լոպեսը ՝ GUESS–ի աստղ

16.01.2018
Կանանց միջև մրցակցությունը, կարծես, դառնաում է ավելի անզիջում: Հասուն կանայք մտադիր չեն զիջել երիտասարդ աղջիկներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-02-2018 08:05
Կալիֆոռնիացի կենսաբաններն առաջին անգամ քիմերային սաղմեր են աճեցրել, որոնցում առկա են և՛ մարդու, և՛ ոչխարի բջիջներ. Ամերիկյան գիտական միության համաժողովում գիտնականները նշել են, որ այս քայլն իրենց մոտեցնում է կենդանիների ներսում մարդկային լիարժեք օրգաններ աճեցնելուն:
20-02-2018 07:53
Ներկայումս Սարա Ջեսիկա Փարքերը HBO-ով ցուցադրվող «Divorce» սիթքոմի պրոդյուսերը և դերասանն է, վերջերս դուրս եկավ սիթքոմի 2-րդ սեզոնը․ 52-ամյա դերասանուհին մեծ ոգևորությամբ սեռական տեսարանում է նկարահանվել դերասան Սթիվեն Պասքալի հետ:
20-02-2018 07:49
Բրիտանիայում KFC արագ սննդի ցանցը հավի միսի պակասի պատճառով հայտարարել է հարյուրավոր ռեստորանների փակման մասին:
20-02-2018 06:08
Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են գերբարակ էլաստիկ լուսադիոդային դիսփլեյ, որը կարելի է սոսնձել մարդու մաշկի վրա. ընդամենը 1 միլիմետր հաստությամբ այդ էկրանի վրա կարելի է ընթերցել տեքստային հաղորդագրություններ եւ նունիսկ տեսագրություն դիտել:
20-02-2018 02:03
Տոկիոյում գտնվող ռեստորաններից մեկը մեծ ճանաչում է ձեռք բերել Ճապոնիայում, երբ համացանցում տարածվել են այնտեղ մատուցվող կապույտ ռամենով (ճապոնական ուտեստ՝ պատրաստված լապշայից) ապուրի լուսանկարները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ֆեն-շուի 5 կանոն. դուռը որպես երջանիկ կյանքի մուտք

17.02.2018
Հին չինական ուսմունքում դուռն անվանում են տան «բերան», դրանով իսկ ընդգծելով դրա հատուկ առաքելությունը:

LADYNEWS TV
36-ամյա Վերա Բրեժնևան գայթակղիչ զգեստներ է փորձել «Դու իմ մարդն ես» նոր տեսահոլովակում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.02.2018
Դիտվել է 3458 անգամ
16.02.2018
Դիտվել է 2617 անգամ
14.02.2018
Դիտվել է 2203 անգամ
15.02.2018
Դիտվել է 1164 անգամ
17.02.2018
Դիտվել է 760 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster