Արքայախնձորի օգտակար հատկությունները
29.11.2016
Արքայախնձորը ոչ միայն անհավանական համեղ միրգ է, այլև շատ օգտակար: Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, թե ինչ օգտակար հատկություններ ունի այս միրգը:
Ինչպես գրում է Zee News-ը, արքայախնձորի մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա: Մասնավորապես, այն շատ արդյունավետ է աթերոսկլերոզի, սիրտ-անոթային համակարգի և տարեբր տեսակի օնկոլոգիական հիվանդությունների դեմ:
Բացի այդ, այս դեղին միրգն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ մարգան, որը օգնում է ոսկորների ամրությանը: Արքայախնձորը օգտակար է նաև բերանի խոռոչի առողջության համար՝ լնդերի և ատամների:
Ըստ հետազոտական աշխատանքի արդյունքների, արքայախնձորի մեջ կա բետա-կարոտին, որը հիանալի պաշտպանիչ միջոց է մակուլյար դեգեներացիայի և հնարավոր տեսողության կորստի դեմ:
Այս միրգը շատ օգտակար է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում: Այն ունի ցածր կալորեականություն և բջջանյութի մեծ քանակ: Ունակ է նվազեցնելու ավելորդ քաշը, վերահսկելու այն, ինչպես նաև արագացնելու նյութափոխանակությունը:
Բացի այդ, ըստ գիտնականների, արքայախնձորը բավականին լավ կոսմետիկ միջոց է: Այն ունակ է գեղեցկություն հաղորդել մազերին, մաշկին և եղունգներին:
Մասնագետները խորհուրդ են տալիս խմել արքայախնձորի հյութ կամ ուտել միրգը թարմ վիճակում՝ առողջությունը երկար պահպանելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4631 անգամ
Читать на русском
|