Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Տիբեթյան հայացք երեխաների դաստիարակության վրա

24.11.2016

Ոչ մի նվաստացում և մարմնական պատիժ:

Առաջին ժամանակահատվածը` մինչև 5 տարեկան: Այս ընթացքում երեխայի հետ պետք է վարվել թագավորի նման: Արգելել ոչինչ չի կարելի, միայն շեղել: Եթե նա որևէ վտանգավոր բան է անում, ապա վախեցած դեմք ընդունել և վախեցած ձայն հանել: Երեխան այդպիսի լեզուն շատ լավ հասկանում է: Այդ ժամանակահատվածում դրվում են ակտիվության, հետաքրքրասիրության հիմքերը: Երեխան դեռ ունակ չէ կառուցել երկար տրամաբանական շղթաներ: Օրինակ, եթե նա կոտրել է թանկարժեք ծաղկամանը, նա չի հասկանում, որ այն գնելու համար պետք է շատ աշխատել և փող վաստակել: Նա պատիժն ընկալում է որպես  ճնշում ուժի կողմից: Դուք նրան սովորեցնում եք ոչ թե չկոտրել ծաղկամանը, այլ ենթարկվել նրան, ով ուժեղ է:

Երկրորդ ժամանակահատվածը՝ 5-10 տարեկան: Այս շրջանում երեխային պետք է վերաբերվել «ստրուկի» պես` նրա առջև դնել խնդիրներ և պահանջել դրանց իրականացումը: Չիրականացման համար կարելի է պատժել, սակայն ոչ ֆիզիկապես: Այդ ժամանակահատվածում ակտիվորեն զարգանում է մտավոր կարողությունները: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց արձագանքը կատարած արարքներին, իր հանդեպ դրական տրամադրի և խուսափի բացասական դրսևորումներից: Այդ ընթացքում մի վախեցեք ծանրաբեռնել նրան պարաապմունքներով:

Երրորդ ժամանակահատվածը՝ 10-15 տարեկան: Ինչպե՞ս դաստիարակել երեխային այդ ընթացքում: Ինչպե՞ս շփվել նրա հետ: Հավասարը հավասարի պես, ոչ թե հավասար՝ այլ հավասարի պես: Չէ՞ որ, միևնույն է, դուք ավելի մեծ փորձ և շատ գիտելիքներ ունեք: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, նրան ինքնագործունեության հնարավորություն տվեք, ոգևորեք: Ձեր ցանկությունը փաթաթեք «թավշյա ձեռնոցներով», հուշումներով, խորհուրդներով: Եթե ձեզ որրէ բան դուր չի գալիս, նրա ուշադրությունը սևեռեք բացասական հետևանքների վրա՝ խուսափելով ուղիղ արգելումներից: Այդ ժամանակ ձևավորվում է ինքնուրույնությունը և անկախ մտածելակերպը:

Վերջին ժամանակահատվածը՝ 15 տարեկանից: Վերաբերվեք հարգանքով: Երեխային դաստիարակել արդեն ուշ է և ձեզ մնում է ընդամենը քաղել ձեր ջանքերի պտուղները:

Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ այս կանոններին չհետևելը:

600x580

Եթե երեխային ճնշել մինչև 5 տարեկան, դուք կճնշեք նրա կյանքի ակտիվությունը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ինտելեկտը: Կսովորեցնեք նրան անմտածված և սովորականի պես ենթարկվել կոպիտ ուժին: Նրան կդարձնեք հեշտ զոհ՝ վատ մարդկանց համար:

Եթե շարունակեք փուշփուշացնել 5տարեկանից հետո, երեխան կմեծանա ինֆանտիլ, անկարող՝ աշխատել և հոգևորապես զարգանալ:

Եթե շարունակեք խնամել փոքրի նման 10 տարեկանից հետո, ապա նա կմեծանա անինքնավստահ, կախված կլինի ավելի ինքնուրույն ընկերներից, որոնք ոչ միշտ կարող են ճիշտ ազդեցություն ունենալ:

Եթե դուք չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, նա դա ձեզ չի ների և կլքի առաջին իսկ հնարավորության դեպքում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7990 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 732 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster