Կտրվածքներ բարակ մազերի համար, որոնք 3 անգամ ավելի ծավալ կհաղորդեն
23.11.2016
Դուք չեք էլ հավատա, սակայն շատ աստղերի մոտ մազերը շատ բարակ են, առանց ծավալի: Իսկ հակառակ տեսք են նրանք ստացել ճիշտ ընտրված կտրվածքի շնորհիվ:
«Ճղրտած» բոբ
Երկարացված կամ դասական․ բոբը մազերին ծավալ է հաղորդում, քանի որ հարդարման ժամանակ դուք կարող եք լոքոնները տարբեր անկյուններ պտտեցնել և շերտավորվելով դրանք կպահպանեն իրենց միչև տարածությունը:
Կասկադ
Այս սանրվածքի գաղտնիքը ծայրերի լավ ֆիլիրացիայի մեջ է: Ամեն շերտում վարսահարդարն այնպես է աշխատում մազափնջի վրա, որ ծայրերը «դեմքից» գան, ինչը տեսողականորեն մեծացնում է մազերի ծավալը:
«Երկարած» բոբ
Որքան անհավասար լինի կտրվածքը, այդքան ծավալուն է այն երևում: Զուտ հոգեբանորեն մենք խառը մազերն ընկալում ենք ավելի ծավալ ունեցող և, եթե տարիներ առաջ դա համարվում էր ոչ կոկիկ, այժմ թեթև անփութությունը նորաձև է:
«Սվէգ»
Այս բառի մոտավոր թարգմանությունը «վճռականությունն» է: Այս կտրվածքն ուղիղ բաժուկով և խիտ, ծավալուն հերափնջով է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8885 անգամ
Читать на русском
|