Դիմահարդարում. գալիք ձմռան 5 գլխավոր թրենդները
21.11.2016
«Ձմեռը մոտ է»,-ասում էր Նել Սթարքը՝ «Գահերի խաղը» սերիալից։ Նա իրավացի է, ինչպես ոչ ոք, իսկ դա նշանակում է, որ հարկ է պատրաստ լինել, թե ինչպես պետք է դիմահարդարվել ձմռանը։
Ներկայացնում ենք 2017-ի ձմեռային դիմահարդարման գլխավոր թրենդները։
Փայլող մաշկ
Հաջող դիմահարդարման երաշխիքը հարթ փայլող մաշկն է, այնսպիսին, կարծես ցուրտը ընդհանրապես ձեր վրա չի ազդում: Ստացեք այդպիսի արդյունք հատուկ միջոցների օգնությամբ՝ փնտրեք փրայմերներ փայլուն մասնիկներով և մի խնայեք հայլայթերը: Քսեք այն այտոսկրերի վրա և վերին շրփունքի վերևը:
Կարմիր շուրթեր
Ընտրեք թավշյա շրթներկ: Մատիտով ընդգծեք ծայրերը: Կարմիր շրթներկը իր վրա շատ բան է վերցնում, այդ պատճառով համատեղեք այն հավասար տոնի և սևաներկի հետ, ոչ ավելին:
Օմբրե-շրթունքներ
Մի շտապեք կատարյալ հստակ գծերի և անցումների հետևից, ստեղծեք սահուն գրադիենտ: Մուգ երանգը քսեք ծայրերին իսկ մեջտեղում աստիճանաբար բաց գույն ավելացրեք: Այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք հենց նոր պաղպաղակ եք կերել:
Մաքուր կոպեր
Կարող եք ընդհանրապես ստվերաներկ չքսել կոպերին և աչքերի համար օգտագործել միայն սևաներկ: Կամ օգտագործեք բաց դարչնագույն ստվերաներկ:
Գլիթեր
Օգտագործեք այն ամանորյա գիշերը, էլ երբ, եթե ոչ այդ օրը: Քսեք այն հաստ շերտով աչքերին կամ շուրթերին: Ցանկանու՞մ եք փորձարկումներ անել և կենդանացնել դիմահարդարումը՝ քսեք այն ամբողջ դեմքին:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 6501 անգամ
Читать на русском
|