Ամրացնում ենք դիմադրողականությունը. 5 ստուգված տարբերակ
18.11.2016
Գալիք ցրտերն իրենց հետ կարող են բերել մրսացություն, հարբուխ, հազ. վիրուսները գրեթե ամենուր են: Ինչպե՞ս մնալ թարմ և առույգ ձմռանը:
Ահա ստուգված միջոցներ, որոնք կօգնեն ձեզ ամրացնել դիմադրողականությունը:
Մսամթերք
Բնականաբար, աշուն-ձմեռ ժամանակահավածում սնունդը պետք է լիարժեք լինի: Ամենօրյա սննդակարգում պետք է լինեն սպիտակուցներ, վիտամիններ և հանքային նյութեր: Առավել օգտակար են մսամթերքը, լոբազգիները: Կարևոր է նաև վիտամին А-ն, որը շատ է գազարի, դդումի, բիբարի, ձվի և սերուցքային կարագի մեջ: Պետք չէ մոռանալ նաև վիտամին С-ի մասին: Այն շատ է կիտրոնի, նարնջի և կաղամբի մեջ:
Պղպեղ և այլ համեմունքներ
Դիմադրողականության ամրացման համար կօգնեն պղպեղը և համեմունքները՝ դարչինը, մեխակը, կոճապղպեղը: Դրանք կարելի է ավելացնել ճաշատեսակների և թեյերի մեջ: Ոչ պակաս օգտակար է նաև սխտորը: Հենց նա է խթանում իմունային համակարգը` արյան սպիտակ գնդիկների շատացման շնորհիվ:
Գինի խմեք
Կարմիր գինին պարունակում է օգտակար նյութեր անոթների տոնուսի համար: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել օրական մեկ բաժակից ոչ ավելi` առողջությունը ճիշտ մակարդակի վրա պահելու համար:
Կաթնամթերք
Կեֆիրը, յոգուրտը, մածունը պարունակում են կալցիում և վիտամին D, որոնք օգնում են ամրացնել իմունիտետը: Բացի այդ, նրանց մեջ պարունակող օգտակար բակտերիաները դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա:
Կրճատեք շաքարի մակարդակը
100 գր շաքարավազը նվազեցնում է արյան սպիտակ գնդիկների հատկությունը պայքարելու ինֆեկցիաների դեմ: Եվ համապատասխանաբար, մշտապես քաղցր օգտագործելը չի նպաստում առողջության ամրապնդմանը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6980 անգամ
Читать на русском
|