Ինչպես արագացնել նյութափոխանակությունը
20.10.2016
Մենք բոլորս սիրում ենք մեկ բաժակ սուրճ խմել, առավել ևս առավոտյան: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այս խմիչքը օրգանիզմին մի շարք առավելություններ է տալիս:
Եթե ճիշտ պատրաստեք, ապա ձեր առավոտյան սուրճը կարող է դառնալ մետաբոլիզմն արագացնող ու ճարպ այրող հզոր միջոց: Ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է՝ ավելացնել 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ձեզ նիհարել:
Կոկոսի յուղ
Սննդային կոկոսի յուղը հագեցվածության զգացողություն է պարգևում 5 ժամվա համար, այդ պատճառով, դրա օգտագործման դեպքում բացառվում են վնասակար ուտելիքները, որոնք վնասում են կառուցվածքին: Կոկոսի յուղի մեջ պարունակող օգտակար ճարպերը լիցքավորում են ուղեղը և սնուցում այն:
Մեղր
Մեղրը ոչ միայն արագացնում է նյութափոխանակությունը, այլև ռեգեներացնում հյուսվածքները, ունի հակաբորբոքային ազդեցություն: Բացի այդ՝ այն լավ փոխարինում է քաղցրավենիքը:
Դարչին
Դարչինն այն համեմունքն է, որը լավացնում է նյութափոխանակությունը: Օգնելով նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ, դարչինը նպաստում է ճարպերի արագ քայքայմանը:
Բաղադրիչներ․
- 0,25 բաժ. սննդային կոկոսի յուղ - 0,5 ճաշի գդալ մեղր - 1 թեյի գդալ դարչին - 1 թեյի գդալ կակաո։
Պատրաստման և օգտագործման եղանակը․
Խառնեք բոլոր բաղադրիչները: Դրեք ապակե բանկայի մեջ և պահեք սառնարանում: Ամեն առավոտ ավելացրեք մեկթեյի գդալ խառնուրդը թարմ եփված սուրճի մեջ, խառնեք և խմեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10509 անգամ
Читать на русском
|