Միջոց, որը կհանի ատամնացավը մեկ րոպեում
10.10.2016
Ատամնացավի պատճառը որպես կանոն վնասված նյարդն է: Բոլորը, ովքեր զգացել են ուժեղ ատամնացավ, գիտեն, թե որքան է դա խանգարում նորմալ ապրել և աշխատել:
Պետք է անպայման այցելել ատամնաբույժի և ճշտել պատճառը: Սակայն ինչ անել, եթե այն ձեզ բռնեցրել է հանկարծակի՝ հանգստյան օրերին: Օգտվեք այս բնական միջոցից, որը ձեզ կօգնի ազատվել ատամնացավից:
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- Մեխակի փոշի՝ ½ թեյի գդալ - Կոկոսի յուղ՝ ½ թեյի գդալ։
Մեխակի փոշին իր մեջ պարունակում է միացություն՝ էվգենոլ: Այն հիանալի ցավազրկող է, իսկ կոկոսի յուղն իր հերթին ունի հակամիկրոբային հատկություն:
Պատրաստման եղանակը․
1. Խառնեք բաղադրիչները, մինչև թունդ խառնուրդ ստանալը:
2. Քսեք այն ատամի խոզանակի վրա և քսեք ցավացող ատամին:
Ուժեղ ցավի դեպքում ընթացակարգն արեք օրը 3 անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7590 անգամ
Читать на русском
|