Երբ է կանանց մոտ սեքսուալ ձգտումն ուժգնանում
23.09.2016
Վիրջինիայի համալսարանի մասնագետները վերլուծել են 23-44 տարեկան 100 կանանց տվյալները և պարզել, որ ամենաուժեղ սեքսուալ ձգտումը նրանց մոտ լինում է դաշտանային ցիկլի միջնամասում՝ հաջորդ դաշտանից 10-16 օր առաջ:
Նրանց խոսքով, բանն այն է, որ հենց այդ ժամանակ է զարգանում ձվաբջիջը, և կինը կարող է հղիանալ:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ տղամարդկանց և կանանց մոտ սեքսուալ ցանկությունը տարբեր ժամանակ է արթնանում: Կանայք նախընտրում են զբաղվել սեքսով երեկոյան 23:00-2:00: Նրանց մոտ այդ ցանկությունը գագաթնակետին է հասնում 23:21:
Տղամարդիկ այդ հարցում ավելի ակտիվ են առավոտյան ժամերին՝ 6:00-9:00: Ամենաուժեղ ցանկությունը նրանք զգում են 7:54-ին:
Բացի այդ սեքսուալ ակիվությունը կանանց և տղամարդկանց մոտ տարբերվում է շաբաթվա ընթացքում նույնպես: Տղամարդկանց մոտ այդ ցանկությունը գրեթե մշտական էր, իսկ կանանց 36%-ի մոտ այն կախված է տրամադրությունից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7962 անգամ
Читать на русском
|