Ցերեկվա քունը վտանգավոր է առողջության համար, ամեն դեպքում, եթե այն տևում է մեկ ժամից ավելի:
Այն հանգեցնում է դիաբետի առաջացման, գրում է The Daily Mail-ը: Քիչ տևողությամբ քունը, սակայն, չի մեծացնում դիաբետի ռիսկը, ասում են ճապոնացի գիտնականները:
Մասնագետները վերլուծել են 21 հետազոտությունների տվյալներ, որոնք վերաբերում էին ավելի քան 300,000 մարդու: Բոլոր գործոնները հաշվի առնելուց հետո, կատարվել է հետևյալ եզրակացությունը՝ մեկ ժամից ավել տևող ցերեկվա քունը բարձրացնում է 2-րդ կարգի դիաբետի և մետաբոլիկ սինդրոմի հավանականությունը: Իսկ կարճ հանգիստը օգտակար է: Միաժամանակ գիտնականները չեն բացառում, որ ցերեկային քնկոտությունը կարող է լինել զարգացող դիաբետի նշան:
Ի դեպ, ըստ Մայո կլինիկայի հետազոտության, ցերեկվա քունը կարող է նաև հանգեցնել հիպերտոնիայի: Հետազոտությունը ցույց է տվել, որ ցերեկվա քնի սիրահարների մոտ հիպերտոնիայի ռիսկը 13-19% բարձր է:
15-05-2025 10:16 Պետք չէ օգտագործել գաջեթներ ու քնից մեկ-երկու ժամ առաջ ստուգել ձեր էլ. փոստը, որպեսզի չգրգռեք նյարդային համակարգը և օրգանիզմը քնին պատրաստեք: Ըստ մասնագետների՝ նորություններ դիտելը և ցանկացած սթրեսային իրավիճակ պետք է հետաձգվի մինչև հաջորդ օրը: Պետք չէ ձեզ հետ անկողին տանել գաջեթներ: Բոլոր կողմնակի գործերը՝ հեռուստացույց դիտելը, նույնիսկ թերթ կարդալը, ամեն ինչ պետք է անկողնուց դուրս լինի:
15-05-2025 09:58 Վանդերբիլտի համալսարանին առընթեր Բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ երկարատև նստելը կամ պառկելը հանգեցնում է Ալցհայմերի հիվանդությանն առնչվող հատվածներում ուղեղի ծավալի նվազմանը։ Պարզվել է, որ նույնիսկ կանոնավոր մարզումների դեպքում երկարատև նստելը բացասաբար է անդրադառնում ուղեղի վրա։
15-05-2025 09:50 ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ երիտասարդները, ըստ ներկա գնահատականների, կազմում են Երկրի այժմյան բնակչության 25%-ը։
14-05-2025 10:18 Բազելում ավարտված «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլից հետո հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության արդյունքում եզրափակիչ են անցել հետևյալ 10 երկրները ներկայացնող երիչները․ Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան եւ Ուկրաինան:
14-05-2025 10:13 Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզ՝ դատարանում ցուցմունք տալու 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կողոպուտի գործով։ Լսումների ժամանակ նա հայտարարել է, որ ներել է մեղադրյալներից մեկին, ով ընդունել է իր մեղքը և հրապարակավ ներողություն խնդրել իրենից։ Այս մասին հայտնել են Page Six-ը և Daily Mail-ը։