Ուժեղ սթրեսը, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: Վերջերս ռուս գիտնականները ապացուցել են, որ ուժեղ սթրեսը ուժեղացնում է բորբոքումը հիպոկամպում (հիշողության կենտրոնում), ինչը իր հերթին արագացնում է նեյրոնների մահը:
Հեռանկարում այն կարող է բերել հիշողության կորստի և դեմենցիայի:
Հիպոկամպը կարևոր է համախմբման և երկարաժամկետ հիշողությունները պահելու համար: Ուղեղի այս հատվածը զգայուն է սթրեսի հանդեպ: Միաժամանակ հիպոկամպի նեյրոնները բավականին արդյունավետ կարող են վերականգնվել: Ավելին, հիպոկամպը ուղեղի այն հատվածն է, որը այլ հատվածների հետ համեմատ ավելի քիչ է տառապում թթվածնային քաղցից՝ արյան շրջանառության դադարից հետո: Այսինքն նեյրոնները միանգամից չեն մահանում:
Սակայն հիպոկամպի նեյրոններն ավելի հաճախ են մահանում և ավելի շատ հակում ունեն նեյրոդեգեներացիայի, քան մնացածը: Գիտնականների խոսքերով, այս ամենի մեջ մեղավոր է սթրեսը, ավելի ճիշտ, բորբոքումը, որը առաջ է գալիս սթրեսի պատճառով:
Սթրեսի ժամանակ հիպոկամպում հավաքվում են սթրեսի հորմոնները՝ կորտիկոստերոիդները: Այս հորմոնների պատճառով բորբոքումն ավելի շուտ է զարգանում, քան ուղեղի այլ հատվածներում: Խնդիրը սթրեսի հորմոնների հանդեպ նեյրոնների ուժեղ զգայունության մեջ է: Նույնիսկ սթրեսի աղբյուրի վերանալուց հետո, բորբոքումը մնում է:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: