Դիմակ, որը մաքրում է կնճիռները
07.09.2016
Ինչու՞ ճապոնուհիները չեն ունենում կնճիռներ մինչև խոր ծերություն: Նրանց գաղտնիքներից մեկը կանաչ թեյի օգտագործումն է, որը այնպիսի ուժեղ հակաօքսիդանտ է, որը ոչ մի հնարավորություն չի թողնում կնճիռներին:
Սակայն արդյունք ստանալու համար ճապոնուհիները ոչ միայն խմում են այդ թեյը, այլև պատրաստում դեմքի երիտասարդացնող դիմակներ, որոնք ունակ են ազդելու լիֆտինգ միջոցների նման:
Բաղադրիչներ՝ դիմակի համար.
- 1 ճաշի գդալ մանրացված կանաչ թեյ - ½ ճաշի գդալ կակաոյի փոշի - 1 թեյի գդալ ջրիկ մեղր - Եռացրած տաք ջուր (80°С)
Դիմակի մեջ կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ ձեր սիրած եթերային յուղից՝ կիտրոնի հյութ, բնական յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի կամ նուշի յուղ, վիտամին E:
Պատրաստման եղանակը․
1. Խառնեք կանաչ թեյը կակաոյի հետ և լցրեք տաք ջուր՝ մինչև թանձր և փոքր-ինչ չոր շիլայանման զանգված ստանալը:
2. Թողեք խառնուրդը սառի մինչև մաշկի համար հաճելի ջերմաստիճանի և ավելացրեք մեղր: Եթե այն շատ թունդ է ստացվել, ապա ավելացրեք ջուր կամ բուսական յուղ:
3. Ամեն ինչ լավ խառնեք և քսեք դիմակը մաքուր ու փոքր-ինչ խոնավ մաշկին: Քսան րոպեից լվացեք սառը ջրով:
Այս դիմակը կարելի է կիրառել 6-8 շաբաթվա ընթացքում ամեն 3-4 օրը մեկ, այնուհետև՝ շաբաթը 1-2 անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6976 անգամ
Читать на русском
|