|
Ինչպես հագնվել աշխատանքի գնալիս, որպեսզի անհրապույր չերևալ
05.09.2016
Գրասենյակային հագուստը պարտադիր չէ լինի մոխրագույն և անդեմ: Բավական է դիտել հայտնի բրենդների ցուցադրությունները, հասկանալու, թե ինչպես կարելի է գեղեցիկ և նորաձև հագուստ ընտրել աշխատանքի համար: Ահա մի քանի տարբերակներ գալիք աշնան համար:
Տաբատե կոստյում
Տաբատե կոստյումն աշնան գլխավոր թրենդներից է: Դիզայներների շնորհիվ զգեստապահարանի այս իրը ձանձրալի աշխատանքային հագուստից վերածվել է ուլտրանորաձևի, ինչը նշանակում է, որ ամենքը կարող են գտնել համապատասխան տարբերակ ու գույնի և ձևի առումով:

Աշնան հիմնական միտումներից են լայն տաբատները՝ երկրաչափական նախշազարդերով: Այդպիսի տաբատները ձեզ կօգնեն ստանալ խիստ, սակայն միաժամանակ կանացի և գայթակղիչ կերպար:


Մեկ այլ թրենդ է դպրոցական պիջակներով մոդելները: Դրանք գեղեցիկ են նայվում նեղ տաբատների հետ: Կարելի է նաև ուշադրություն դարձնել կարճ տաբատների վրա, որոնք նույնպես նորաձև կնայվեն այդ պիջակների հետ:

Արդիական գույներն են՝ շագանակագույնը, սևը, մոխրագույնի բոլոր երանգները:

Կիսաշրջազգեստով կոստյումներ
Աշխատանքային կոստյումի ամենատարածված տարբերակը միջին երկարության կիսաշրջազգեստի և ժակետի համադրությունն է: Այս սեզոնի տարածված տարբերակներից է մատիտ-կիսաշրջազգեստը՝ խորը կտրվածք ունեցող ժակետի հետ:

Ժակետը կարելի է նաև փոխարինել կարդիգանի կամ տրիկոտաժե տոպի հետ: Այսպիսի լուծման շնորհիվ կերպարը դառնում է ավելի ազատ, առանց որևէ ավելորդ խստության:


Ոճային զգեստներ՝ գրասենյակի համար
Խիստ զգեստը միշտ անպարտելի տարբերակ է: Զգեստը ցանկացած կնոջ դարձնում է կանացի և գրավիչ: Գրասենյակային նորաձևությունը բավականին զուսպ է, այդ պատճառով նորաձև են մնում դասական ոճի, միջին երկարության և չեզոք գույների զգեստները:


Սակայն հաշվի առեք, որ գրասենյակային զգեստները պարտադիր չէ լինեն սև կամ մոխրագույն, դուք կարող եք նաև ընտրել դեղին, մանուշակագույն, նարնջագույն կամ կարմիր գույնի զգեստներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12464 անգամ
Читать на русском
|