Ինչու հաճախ վիճող զուգերն ամենաամուրն են
01.09.2016
Վեճը ցուցանիշ չէ, որ զույգերի միջև ինչ-որ բան այն չէ: Հարաբերությունների պարզումընուղղակի նշանակում է, որ նրանց միջև վստահության հետ կապված որևէ խնդիր չկա, և յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ու գաղափարները:
Հոգեթերափևթ Գեյլ Զալցի կարծիքով, եթե մարդը համարձակություն չի ունենում արտահայտել սեփական կարծիքը, վերջ ի վերջո, իրեն զոհ է զգալու և նրա մոտ կարծիք կձևավորվի, որ զույգը իրեն պարտական է: Սակայն վերջինս չի ունենում այդ զգացողությունն՝ անտեղյակ լինելու պատճառով:
Այդ պարագայում հարց տվեք ձեզ՝ «Կարո՞ղ եմ ես հարաբերություններում լինել այնպիսին, ինչպիսին կամ, թե՞ ես վախենում եմ արտահայտել իմ կարծիքը:» Եթե դա այդպես է, պետք է անհապաղ փոխել վարքագիծը: Սակայն անհրաժեշտ է նաև հիշել, որ ոչ բոլոր վեճերն են դրական: Պետք է փոխանակվել կարծիքներով, այլ ոչ ուղղակի բարկանալ ՝բղավելով և պիտակներ կպցնելով:
5 խորհուրդ արդյունավետ վեճի համար
- Համակերպվեք, որ ուրիշի կարծիքը տարբերվում է ձեր կարծիքից:
- Երբ զգում եք, որ սկսում եք բարկանալ, հանգիստ ասեք զույգին, ինչը ձեր դուրը չի գալիս:
- Մի ասեք այնպիսի բան, որից հետո կամաչեք:
- Ոչ միայն ձերը պնդեք, այլ լսեք դիմացինին: Հաճախակի ձեզ նրա տեղը դրեք:
- Մի փոխեք խոսակցության թեման:
Զույգերը, ովքեր հաճախ են հարաբերություններ պարզում, նաև բուռն կերպով հաշտվում են:
Եվ իհարկե, եթե դուք վիճում եք, ուրեմն անտարբեր չեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6797 անգամ
Читать на русском
|