Երկար հյուսքերը և բազմաստիճան սանրվածքները արդեն շատերին հոգնացրել են, սակայն ռիսկի դիմել և զրկվել մազերի փնջից ոչ յուրաքանչյուրն է ունակ: Ամենամեծ վտանգը տղայի նմանվելն է:
Ահա սանրվածքների մի քանի տարբերակ, որոնցով ամենօրյա հարդարումն անցյալում կլինի, իսկ ռոմանտիկ կերպարը կմնա:
Բոբ
Այսպիսի սանրվածքը թարմ տեսք է հաղորդում, այն ոճային ու նորաձև է, սակայն համարվում է դասական։
Բոբ-կարե
Այն ոչ միայն տեսողականորեն ավելացնում է ծավալը, այլև ընդգծում կզակը։
Երկարավուն բոբ-կարե
Այն իր մեջ ունի քնքշություն և նրբագեղություն:
Պիկսի
Հաղորդում է կրաքոտ և չարաճճի տեսք։
«Տղայական»
Միաժամանակ և հանդուգն, և կանացի․ այս սանրվածքը կերպարին փոքր-ինչ չարաճճիություն է հաղորդում:
Բազմաշերտ
Ստեղծում է և մշտական անկարգության, և մտածված ոճի տպավորություն:
Էքստրեմալ պիկսի
Ամենախիզախների համար՝ հանդուգն, սեքսուլ և միաժամանակ նուրբ։
05-12-2025 11:19 «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10 «Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07 UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
05-12-2025 01:23 Քիմ Քարդաշյանը, ում կողոպտել էին 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծում է, որ միջադեպը բեմադրված է եղել։ Քարդաշյանը խոստովանել է, որ կողոպուտը իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկն էր. «Պատկերացնել է պետք, որ ինձ այդքան մտերիմ մեկը չի հավատում ինձ։ Չնայած նա պետք է իմանա, թե որքան է սա փոխել իմ կյանքը։ Դա ինձ անհավատալիորեն ցավ պատճառեց։ Եվ հետո, վերջապես, դատավարությունից հետո, ես մտածեցի. «Տեսեք, դա ճիշտ էր»»։
04-12-2025 11:00 Զուգընկերոջ հանկարծակի մահը վթարի պատճառով ավելի շատ է մեծացնում ողջ մնացած տղամարդու կամ կնոջ մահվան ռիսկը, քան հիվանդության պատճառով կորուստը: Այս եզրակացությանն են հանգել Օուլուի համալսարանի հետազոտողները: Հեղինակները նաև պարզել են, որ նոր հարաբերությունների մեջ մտնելը նվազեցնում է մահվան ռիսկը՝ համեմատած երկարատև միայնության հետ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: