Կատարյալ մազեր ունեցող աղջիկների 6 գաղտնիք
24.08.2016
Իհարկե, նրանց բախտը բերել է գենետիկորեն, սակայն ճիշտ խնամքը ոչ պակաս կարևոր դեր է խաղում:
Նրանք օգտվում են արհեստավարժ վարսահարդարի ծառայություններից
Որպեսզի սանրվածքը շքեղ նայվի, այն պետք է համապատասխանի կերպարին, դեմքի ձևին, մազերի կազմվածքին: Պրոֆեսիոնալ ոճաբանը միշտ հաշվի է առնում բոլոր գործոնները մինչև ձեզ առաջարկում է ձևը և գույնը: Այդ պատճառով չարժե խնայել վարսավիրներին այցելելու վրա:
Նրանք ճիշտ են լվանում մազերը
Գոլ ջրով, սենյակային աստիճանի և հետևում են հերթականությանը՝ թրջում են մազերը, շամպունը լցնում ափերի մեջ, փրփրացնում և քսում մազերի արմատներին, ապա մերսում, արագ տարածում ամբողջ երկարությամբ և լվանում:
Նրանք կոնդիցիոները քսում են մինչև մազերը լվանալը
Այս կերպ նրանք միանգամից երկու խնդիր են լուծում՝ մազերը հեշտությամբ սանրվում են, չեն յուղոտում և շուտ չեն կեղտոտվում, փոխարենը փայլ են ստանում:
Նրանք մաքրում են գլխի մաշկը
Գլխի առողջ մաշկն առողջ մազերի գրավականն է: Որպեսզի որակով և անվնաս մաքրեն այն, նրանք շաբաթը մեկ անգամ թրջում են բամբակը թեյի ծառի յուղի մեջ և բաժանելով մազերը մասերի՝ այն քսում են ամբողջ գլխին:
Նրանք հազվադեպ են սանրվում
Որքան քիչ դուք անհանգստացնեք մազերը, այնքան դրանք կլինեն առողջ և գեղեցիկ: Բոլոր միֆերը օրական 100 անգամ սանրվելու մասին վաղուց հնացել են: Որքան քիչ եք կպնում մազերին, այդքան լավ:
Նրանք ընտրում են բնականը
Օրգանիկ ներկերը ոչ միայն չեն վնասում մազերը, այլև խնամում են դրանք՝ դարձնելով ավելի խիտ, ամուր և փայլուն: Ժամանակակից միջոցները լուծում են խնդիրը քիմիականից ավելի լավ, այդ պատճառով չարժե այլ ընտրություն կատարել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11563 անգամ
Читать на русском
|