Ամուր և առողջ քունը օգտակար է բոլորի համար, դա ակնհայտ է: Լավ գիշերային քունը օգնում է նաև լավացնել մտավոր կարողությունները, սակայն միայն այն դեպքում...եթե դուք... կին եք:
Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ դա պայմանավորված է գլխուղեղի կառուցվաքի տարբերություններով, ինչպես նաև հորմոնալ փոփոխություններով, որոնք տեղի են ունենում օրվա ընթացքում:
Գիտնականները ուսումնասիրել են 72 կանանց և 88 տղամարդկանց քունը: Նրանք հայտնաբերել են, որ քնի դանդաղ փուլի ժամանակ գլխուղեղում ակտիվության պոռթկումներ են նկատվում, որոնք պատասխանատու են ինտելեկտի հետ կապի համար: Այդ պոռթկումները նկատվել են միայն կանանց մոտ:
Պրոֆեսոր Մարտին Դրեսլերը ենթադրում է, որ այդ պոռթկումները կարող են ցույց տալ սպիտակ նյութի որակը ուղեղում, որքան այն լավ լինի, այդքան բարձր է IQ-ն: Իսկ դա նշանակում է, որ ամուր քունը կարող է օգուտ բերել կանանց մտաոր կարողությանը:
Մեկ այլ փորձարկման մասնակիցները 86 տղամարդ էին, որոնք մոտավորապես 100 րոպե ննջել էին ճաշից հետո: Նույն կապը՝ ակտիվության պոռթկումների և ինտելեկտի, նկատվել էր նաև նրանց մոտ: Ամենայն հավանականությամբ տղամարդու և կանանց հորմոնները տարբեր են իրենց պահում, և արդյունքում փոխվում է քնի արդյունավետությունը՝ կապված օրվա ժամից։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: