Լավագույն սանրվածքներ թմբլիկ դեմքի համար. խիզախ, ոճային, նրբագեղ
16.08.2016
Տգեղ կանայք գոյություն չունեն, լինում են այնպիսինները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց առավելությունները:
Հաջող ընտրված սանրվածքը կարող է կերպարանափոխել յուրաքանչյուրին: Ոճային սանրվածքով կարելի է թաքցնել նույնիսկ թմբլիկ այտերը և կրկնակի պարանոցը:
Ահա տարբերակներ կլորավուն դեմք ունեցողների համար:
Ռոմանտիկ հարդարում՝ փափուկ, ներքև ընկնող խոպոպներով:
Սանրվածքների օրինակներ, որոնցով կարելի է գնալ և աշխատանքի, և ընթրիքի:
Կոկիկ, խիստ, ոճային:
Կլոր թուշիկներն առիթ չեն ճակատի հերափնջից հրաժարվելու համար:
Երկար մազերը հնարավորություն են տալիս մշտապես փորձարկումներ անել:
Կարճ սանրվածքն ասիմետրիկ ճակատի հերափնջով՝ խիզախ կանանց համար է:
Բոբ՝ չծերացող դասական սանրվածք:
Ոչ ոք չի բացառել երկար բաց թողնված մազերը: Միայն մեկ պայման գոյություն ունի՝ մազերը պետք է խնամված լինեն:
Թեթևակի երկարացված ճակատի հերափունջը մեղմացնում է դիմագծերը և թաքցնում տարիքային փոփոխությունները:
Մի զրկեք ձեզ նոր կերպարներ փորձելու հաճույքից, փորձեք տարբեր կերպարներ: Դուք անպայման կգտնեք այն, ինչ ձեզ անկրկնելի կդարձնի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11301 անգամ
Читать на русском
|