Ինչպես դուր գալ անծանոթին առաջին իսկ պահից․ 7 գործնական խորհուրդ
15.08.2016
Ամեն նոր ծանոթության ժամանակ որոշումը թե մարդը դուր է եկել, թե ոչ` կայացվում է ընդամենը 7 վայրկյանում:
Բնականաբար դա երկու ուղղությամբ է աշխատում: Դրա համար շատերի մոտ ծանոթությունը սթրեսի հետ է կապված, առավել ևս, եթե մարդn իրեն վստահ չի զգում կամ ուղղակի ամաչկոտ է:
Ահա 7 խորհուրդ, որոնք կօգնեն լավ տպավորություն թողնել այդ 7 վայրկյանների ընթացքում:
Նայել աչքերի մեջ
Շփման մեծ մասն անցնում է անխոս, այդ պատճառով ուղիղ, բաց հայացքը աչքերի մեջ կօգնի արագ տրամադրել մարդուն ձեր հանդեպ: Այդպիսի հայացքը համարվում է վստահության և ազնվության համընդհանուր նշան: Որպեսզի չափազանց ինքնավստահ չթվալ, կարելի է ժամանակ առ ժամանակ նայել զրուցակցի աչքերից ներքև:
Անկեղծ ժպալ
Նոր մարդկանց հետ ծանոթանալն ավելի հեշտ կլինի, եթե ուղեկցվի ժպիտով: Մարդկանց հանդեպ համակրանքը սովորաբար առաջանում է, եթե այդ մարդիկ առաջացնում են դրական զգացմունքներ:
Հիշել ողջույնի մասին
Հանկարծակի արտահայտությունից սկսած խոսակցությունը կարող է մարդուն շփոթմունքի մեջ գցել: Այդ պատճառով ավելի լավ է սկզբում ողջունել զրուցակցին և ներկայանալ: Չարժե վախենալ առաջինը բարևելուց: Դա ամենահասարակ տարբերակն է հաջող ծանոթությունների համար, որը սակայն շատերը անտեսում են:
Ցուցադրել վստահություն
Մեր մարմինը շատ բան է ասում: Արժե օգտվել դրանից, որպեսզի պետքական տպավորություն թողնել: Նշանները, որոնք ցույց են տալիս, որ դուք բաց եք և վստահության մթնոլորտ են ստեղծում կարող են լինել՝ թուլացած դիրքը, ուղիղ մեջքը, վերև պահած գլուխը:
Հետաքրքրություն ցուցաբերել
Իրական հետաքրքրքություն ցուցաբերել կարելի է մի թեթև թեքումով առաջ՝ զրուցակցի խոսալու ժամանակ:
Ուշադիր լսել
Ծանոթության ժամանակ դասական սխալն անընդմեջ ձեր մասին խոսելն է: Միևնույն ժամանակ մարդիկ համակրում են նրանց, ովքեր իրենց հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում: Զրուցակցին հնարավորություն տվեք պատմել ինչ-որ բան: Կարելի է հարցեր տալ նրա զբաղմունքների մասին և ուշադիր լսել:
Եղեք դրական
Էմոցիագացմունքները վարակիչ են, այդ պատճառով մարդիկ ձգտում են դեպի նրանց, ովքեր աշխարհն ավելի վառ են դարձնում: Եթե մենք ցանկանում ենք դուր գալ զրուցակցին, ապա պետք է խուսափել բացասական արտահայտություններից և բողոքներից: Այդ կերպ, նա կհիշի միայն ձեր դրական տրամադրվածությունը և կցանկանա կրկին հանդիպել ձեր հետ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8547 անգամ
Читать на русском
|