Հետազոտողներն արգելել են հղիներին յուղոտ սնունդ ուտել
11.08.2016
Եթե հղիության ժամանակ կինն ուտում է յուղոտ սնունդ, երեխայի զարգացող աղիների միկրոֆլորան, հետևաբար և նրա իմունային համակարգը վնասվում են: Բացի այդ, դա նաև ազդում է նրանց՝ սննդից էներգիա ստանալու կարողության վրա:
Մայրիկների սննդակարգում յուղոտ սնունդը բերում է նրան, որ երեխայի աղիներում ավելի քիչ բակտերոիդներ են առաջանում: Դա ցույց են տվել հետազոտությունները, որոնք իրականացվել են ծննդաբերությունից անմիջապես հետո, ինչպես նաև 4 և 6 շաբաթ անց:
Բակտերոիդները կարևոր են սննդի յուրացման և նրանցից էներգիա ստանալու համար: Նրանց բացակայության պատճառով երեխան չի կարողանա օգտագործել մի շարք ածխաջրեր: Բացի այդ հնարավոր է նաև բացասական ազդեցություն իմունային համակարգի վրա:
Հետազոտության շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են 157 նորածինների: Նրանց մայրերի մոտ յուղոտ սննդի օգտագործման մակարդակը կազմում էր ընդհանուր սննդակարգի 14-55%:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4489 անգամ
Читать на русском
|