Գեղեցիկ մատնահարդարման շատ տարբերակներ կան, այս անգամ ներկայացնում ենք ամառային տարբերակներ՝ մրգերով և հատապտուղներով: Այն իրոք շատ թարմ և գեղեցիկ է նայվում:
Հյութալի մրգերը եղունգներին՝ ամառվա գլխավոր թրենդն է: Ամառային մատնահարդարման կարևոր պայմանը՝ բաց տոներ, պաստելային գույներ և վառ երանգներ: Սիրված կարմիրը և սևը թողեք աշնան համար:
Եղունգներին մրգեր «աճեցնելու» ամենահասարակ տարբերակը հատուկ պիտակներ՝ «մինկսեր» ձեռք բերելն է, որոնց օգտագործումը հատուկ հմտություններ չի պահանջում:
05-12-2025 11:10 «Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07 UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
04-12-2025 11:00 Զուգընկերոջ հանկարծակի մահը վթարի պատճառով ավելի շատ է մեծացնում ողջ մնացած տղամարդու կամ կնոջ մահվան ռիսկը, քան հիվանդության պատճառով կորուստը: Այս եզրակացությանն են հանգել Օուլուի համալսարանի հետազոտողները: Հեղինակները նաև պարզել են, որ նոր հարաբերությունների մեջ մտնելը նվազեցնում է մահվան ռիսկը՝ համեմատած երկարատև միայնության հետ։
04-12-2025 10:56 H&M-ը հայտարարում է Ստելլա ՄաքՔարթնիի հետ նոր դիզայներական համագործակցության մասին։ Կարմիր գորգի վրա ներկայացվել են առաջիկա հավաքածուի առաջին կերպարները, որոնք մատուցել են Էմիլիա Գրեյը, Անիտան, Էմիլի Ռատակովսկին, Յասմին Վեյնալդումը, Բել Պրիստլին, Ալթոն Մեյսոնը և Կիարա Նիրգինը, որոնք բոլորը կրում էին նոր շարքի հագուստներ։ Հավաքածուն արտացոլում է ՄաքՔարթնիի դիզայներական ԴՆԹ-ն՝ 2000-ականների սկզբի արխիվային զգացողությամբ, որը ներառում է ֆիրմային փայլեր և ժանյակ։
04-12-2025 10:07 Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է օգտակար լինել սրտի համար, սակայն ալկոհոլի կանոնավոր օգտագործման վնասը շատ ավելի մեծ է, հայտարարել են բրիտանացի սրտաբանները։ Կարմիր գինին պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են բորբոքման դեմ, և միացություններ, որոնք ունեն անոթները լայնացնող ազդեցություն։ Տեսականորեն այս նյութերը օգնում են արյան անոթներին մնալ բաց և ճկուն։ Այնուամենայնիվ, գինին չպետք է համարվի առողջության համար օգտակար կամ օգտագործվի որպես դեղորայքի փոխարինող։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: