Հարաբերությունների որակն ազդում է առողջության վրա
05.07.2016
Որքան բարձր է ռոմանտիկ հարաբերությունների որակը երիտասարդ տարիքում, այդքան ամուր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը:
Այդպիսի եզրահանգման են եկել Բուֆալո համալսարանի մասնագետները: Ըստ նրանց, խնդրահարույց հարաբերություննրը բացասական են ազդում առողջության վրա:
Մասնագետների խոսքով` վերջին տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել: Երիտասարդներն ավելի ուշ են ավարտում ուսումը և ամուսնանում: Մինչ ամուսնանալը շատերը հասցնում են մի քանի անգամ խզել հարաբերություններ և նորերը սկսել:
Նոր հետազոտության մեջ մասնակցում էին երիտասարդներ ամբողջական ընտանիքներից: Նրանցից մեծ մասը ամուսնացած չէին: Մոտավորապես 1/3-ի մոտ երկու տարվա անձնական կյանքում շատ բան փոխվել է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարաբերությունների բարձր որակը և ցածր որակի հարաբերությունների խզումը դրական ազդեցություն են ունենում առողջության վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4998 անգամ
Читать на русском
|