Օլիվիա Մանի և Սելենա Գոմեսի գեղեցկության գաղտնիքները
30.06.2016
Բրոնզագույն երանգներ աչքերի համար, վառ շրթունքներ, փոքր-ինչ խոնավ այտոսկրեր՝ այսպիսինն են նոր սեզոնի միտումները: Ինչպե՞ս քսել այս ամենը: Ահա խորհուրդներ մասնագետներից:
Պայծառություն հաղորդեք ձեր ժպիտին
Օսկար մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Օլիվիա Մանը շշմացրել է բոլորին մարջանագույն շրթունքներով, և այժմ Նյու-Յորքի բոլոր աղջիկները հետևում են նրա օրինակին:
Ձեզ ամենևին էլ պետք չէ դիմահարդարների խումբ, որպեսզի կրկնեք սեզոնի թրենդը: Աստղերի շրջանում դիմահարդարման հայտնի գուրու Բյու Նելսոնը, ով աշխատում է հայտնի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ, ասում է, որ հեշտ է գտնել մարջանագույն շրթունքների ճիշտ երանգը, էական է՝ գտնել ճիշտ բանաձևը:
«Եթե դուք առաջին անգամ եք փորձում գույնը, օգտագործեք շրթունքի վառ փայլ»,- ասում է նա: Օրինակ, կարելի է քսել մանդարինի գույնի փայլ: Այն այդքան էլ գրավիչ կարող է չլինել առաջին հայացքից, սակայն շրթունքների վրա այն ուղղակի հիանալի է նայվում:
Նելսոնը նաև խորհուրդ է տալիս շրթունքներին երանգ քսել մատների բարձիկների օգնությամբ՝ գույնն աստիճանաբար հաղորդելու համար:
Անվա՞խ եք: Ուրեմն փորձեք նույն գույնը շուրթերի և այտերի համար, ինչպես Օլիվիա Մանը: «Երբ ձեր կարմրաներկը և շրթներկը համատեղվում են, դա շատ ժամանակակից է նայվում», - ասում է մասնագետը և ավելացնում, որ գունային ուրվագիծը այտերին օգնում է հավասարակշռել վառ շուրթերը:
Ոսկեգույն աչքեր՝ Սելենա Գոմեսից
Բրոնզագույն ստվերաներկը հիանալի սազում են մաշկի յուրաքանչյուր երանգին: «Դրանք աչքերին խորություն են հաղորդում, երկարացնում և միաժամանակ ավելի կլորացնում են», - ասում է հայտնի դիմահարդարը:
Բացի այդ, ինչպես մարջանի գույնի շուրթերի և այտերի դեպքում, այդպես էլ այս պարագայում մաշկի և աչքերի համար օգտագործեք նույն բրոնզագույն երանգը: Դա ժամանակակից թրենդ է: Ձեր սովորական բրոնզատորը կարող եք օգտագործել նաև որպես ստվերաներկ թարթիչների համար: Դիմահարդարը խորհուրդ է տալիս ընտրել բեժ գույնի երանգներ:
Նելսոնը նաև խորհուրդ է տալիս սկզբում օգտագործել հիմնական ստվերաներկը աչքերի համար, ինչը թույլ կտա ավելի սահուն անցում կատարել: Եվ չմոռանաք հավասարացնել աչքի վերևի և ներքևի մասի ներքին հատվածը սպիտակ կամ բեժ գույնի մատիտով, որպեսզի տեսողականորեն լայնացնեք աչքերը: Ամենավերջում քսեք սևաներկ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6994 անգամ
Читать на русском
|