Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Գիտնականները կանանց կատարյալ մարմնի նոր բանաձև են առաջադրել․ ցտեսություն 90-60-90

29.06.2016

Ամեն ինչ ավարտված է: Այլևս կարիք չկա պահպանել գեղեցկության դասական չափանիշները` 90-60-90 հարաբերակցությունը և փորձել «հասնել» 175 սմ:

Մոդել և դերասանուհի Քելի Բրուքն ապացուցում է դա իր անձնական օրինակով: Բրիտանական մոդել-դերասանուհու գայթակղիչ կլորիկությունները Տեխասի Համալսարանի գիտնականները կատարյալ են համարել: 36 տարեկանում, 168 սմ հասակ ունեցող Բրուքի չափսերն են՝  99-63-91, ինչը գիտական տեսանկյունից համարվում է ամենականացին, ներդաշնակն ու առողջը:

Հասկանալու համար կատարյալ տարբերակը, գիտնականները համեմատել են ավելի քան 200 ցուցանիշ, որոնց մեջ ոչ միայն կրծքի, իրանի և ազդրերի չափսերն էին, այլև ոտքերի երկարությունը, քթի և շուրթերի ձևը, նույնիսկ՝ մազերի երկարությունը: Այս ցուցանիշների համեմատությունից հետո Քելին ստացել է միավորների ամենամեծ քանակը և գիտական հասարակության կողմից համարվել «կատարելություն»։ Նա իր համամասնությամբ գերազանցել է այնպիսի հայտնի գեղեցկուհիներին, ինչպիսին են Ադրիանա Լիման, Իրինա Շեյքը:

600x580

Արժե նշել, որ տղամարդիկ արդեն վաղուց են իրենց ընտրությունը կատարել Բրուքի օգտին, ով ըստ Maxim ամսագրի 20-րդ դարի ամենասեքսուալ կինն է:

Առաջին մոդելը, ով պաշտոնապես «գեղեցկության ոսկե չափանիշ» է սահմանել, եղել է Աֆրոդիտա Կնիդսկայան՝ 164 սմ հասակով, 94-72-96 չափսերով: Հայնտի են նաև Ռուբենսի պատկերված գեղեցկուհիների համամասնությունները՝ 98-72-98:

600x580

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ, թե ում է պատկանում ճակատագրական 90-60-90-ը, որը ամբողջ աշխարհին ստիպեց վերցնել սանտիմետրներ և ողբալ հայելու առջև: Մի տարբերակով դա Մերիլին Մոնրոյի շնորհքն է, մեկ այլ տարբերակով՝ դիզայներների միտքն է գործնական տեսանկյունից ելնելով, մասնավորապես՝ հագուստը հեշտ կարելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14053 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 590 անգամ
19.04.2024
Դիտվել է 205 անգամ
23.04.2024
Դիտվել է 167 անգամ
25.04.2024
Դիտվել է 94 անգամ
26.04.2024
Դիտվել է 30 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster