Сhanel-ը՝ Դեպի աղջկա բույրով
22.06.2016
Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի դուստրը դարձել է Сhanel N°5 L՝EAU բույրի դեմքը։
Լիլի-Ռոզ- Դեպը վաղուց է համագործակցում ապրանքանիշի հետ․ անցյալ տարվա սեպտեմբերին նա դարձավ ակնոցների Pearl հավաքածուի դեմքը։
Լիլի-Ռոզ- Դեպի մասնակցությամբ նոր գովազդային արշավը կմեկնարկի աշնանը։
Նշենք, որ Լիլի-Ռոզը հաջողությամբ զարգացնում է ոչ միայն մոդելայի կարիերան, ինչը շատ է անհանգստացնում նրա հանրահայտ հորը, այլև ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում։ Նա արդեն հասցրել է փայլել մայիսին կայացած Կանի 69-րդ կինոփառատոնում՝ ներկայացնելով «Պարուհին» ֆիլմը, որտեղ կերպարանավորել է Այսեդորա Դունկանին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4829 անգամ
Читать на русском
|