Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Շրթներկի լավագույն երանգները թխահերների համար

22.06.2016

Ճիշտ երանգ գտնելու համար, պետք է հաշվի առնել ոչ միայն մազերի գույնը, այլ նաև մաշկի և աչքերի:

Գոյություն ունեն երեք հիմնական տարբերակներ, որից և կարելի է հասկանալ, թե որ գույնը ձեզ կսազի:

Մուգ մաշկ+շագանակագույն աչքեր

Այս պարագայում երանգները պետք է տաք գույների մեջ փնտրել: Դրանք թույլ կտան ընդգծել աչքերի խորը գույնը և բնական արևայրուքը: Մի հրաժարվեք մուգ գույներից նույնպես, օրինակ, գինու գույնից, որը կերպարին խորհրդավորություն կհաղորդի: Միաժամանակ ցանկալի է խուսափել վարդագույն, «տիկնիկային» գույներից, ինչպես նաև վառ մանուշակագույնից: Ամենօրյա դիմահարդարման համար կսազեն դարչնակաթնային-սրճային տարբերակները:

600x580

Ահա մի քանի տարբերակներ շագանակագույն թուխահերների համար․

- մարջանի գույն

- մուգ անփայլ կարմիր

- գինու գույն

- սալորագույն

- սագանակագույն։

Բաց մաշկ+երկնագույն աչքեր

Բաց մաշկով և երկնագույն աչքերով թխահերներին կսազեն վառ, փայլուն գույները: Հանգիստ օգտագործեք վառ կարմիր շրթներկ, այն կարծես թե ստեղծված է հենց այս գունային տեսակի համար: Ցերեկային դիմահարդարման համար նախապատվությունը տվեք ավելի հանգիստ, թափանցիկ կարմիրին:

600x580

Ձեր գույներն են․

- վառ-կարմիր

- ֆուկսիա

- ազնվամորու գույն

- մուգ, թունդ վարդագույն

- մարջանագույն։

Ձիթապտղի երանգի մաշկ+կանաչ աչքեր

Այսպիսի արտաքինով թխահերներին կսազեն տաք գույներ, որոնք լավ լրացնում են հաճելի մաշկի գույնը և շեշտը դնում աչքերի յուրահատուկ երանգի վրա: Այս արտաքինով աղջիկներին դժվար չէ ընտրել շրթներկ ցերեկային դիմահարդարման համար, ավելի բարդ է ընտրել վառ գույն՝ երեկոյան միջոցառման համար:

600x580

Ուշադրություն դարձրեք հետևյալ գույներին․

- նարնջագույն

- տուֆի գույն-կարմրագույն

- կարամելային գույն

- դեղձի գույն

- կարմրա-շագանակագույն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13261 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49
Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46
57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
15-06-2026 11:58
32-ամյա երգիչ և սոցիալական ցանցերի աստղ Օլիվեր Թրին մահացել է Ռիո դե Ժանեյրոյում շրջագայության ժամանակ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով։ Արտիստը և ևս հինգ մարդ մահացել են երկու ուղղաթիռի բախման հետևանքով։
15-06-2026 07:13
Քեթի Փերին ելույթ ունեցավ 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ում: Համերգը տեղի ունեցավ Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում՝ ԱՄՆ հավաքականի և Պարագվայի միջև բացման խաղից անմիջապես առաջ: Երգչուհին առաջին անգամ կենդանի կատարեց իր «143» ալբոմի «Wonder» երգը: Փերիի արծաթե Stella McCartney զգեստն անմիջապես դարձավ քննարկման թեմա: Զգեստն ամբողջությամբ պատրաստված էր հազարավոր փայլուն արծաթե ծոպերով, որոնք հիշեցնում էին տոնական փայլուն անձրի կաթիլներ, որոնք տպավորիչ փայլում էին մարզադաշտի լույսերի տակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 422 անգամ
11.06.2026
Դիտվել է 365 անգամ
10.06.2026
Դիտվել է 362 անգամ
16.06.2026
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster