Ինչու է հարկավոր մերսել ոտնաթաթերն ամեն օր
14.06.2016
Մերսումը հիանալի միջոց է թուլանալու և շտկելու առողջությունը:
Իսկ ոտնաթաթերի մերսումը խթանող հատկություն է ունենում ոչ միայն ոտքերի մկանների, այլև ողջ օրգանիզմի վրա, քանի որ ոտնաթաթի տակ են գտնվում հազարավոր նյարդային վերջավորություններ, որոնք կապված են ամբողջ օրագանիզմի հետ: Այդ պատճառով, երբ մերսում եք ոտնաթաթերը՝ ամբողջ մարմնով թրթիռներ են անցնում:
Հետազոտոթյունը ցույց է տալիս, որ ոտնաթաթերի մերսումը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա՝ նվազեցնում է սթրեսը, օգնում թուլանալ և նվազեցնում է դեպրեսիայի ու անհանգստության նշանները: Այդպիսի մերսումը օգնում է նվազեցնել ցավի զգացումը, լավացնում է արյան շրջանառությունը, քունը, հիանալի փրկություն է հղիների համար, ովքեր տանջվում են ոտքերի այտուցվածությունից:
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ոտնաթաթերի մերսումը օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում, սակայն պեքք չէ հույս դնել այս միջոցի վրա որպես բուժման տարբերակ:
Ամեն դեպքում, ոտնաթաթերի մերսումը օգտակար է և մեծերին, և երեխաներին՝ ընդհանուր առողջության և հանգսության համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4894 անգամ
Читать на русском
|