Նորաձև սարաֆաններ 2016․ 6 ամենաարդիական նմուշները
02.06.2016
Ինչ գնել այս ամառ, որպեսզի թրենդային լինել:
Ամառվա ձեր ուղեկիցը կլինի սարաֆանը, թեթև կանացի զգեստը, որը շատ ներդաշնակ կդիտվի սանդալ-գլադիատորներով և ծղոտե գլխարկի հետ թե՛ ծովափնյա, թե՛ քաղաքային զբոսանքի ժամանակ:
Աշխատանքային կերպարի համար սանդալները կարելի է փոխարինել դասական բոկոտիկներով կամ բալետկաներով, իսկ վրայից հագնել ոճային բաճկոն՝ սեզոնի նորաձև գույնի: Երեկոյան բալետկաների փոխարեն հագեք նորաձև բոկոտիկներ, ինչը գեղեցիկ կդիտվի երեկոյան իրադարձության համար:
Սարաֆաններ-վերնաշապիկներ
Սարաֆանները, որոնք նման են գիշերանոցների, համարվում են նորաձև: Դրանք կարող են լինել խորը կտրվածքով: Հիմնականում կարված են մետաքսից, դենիմից, բամբկյա կտորից: Երկարությունը կարող է լինել ըստ ձեր ցանկության:
Սարաֆաններ բաց ուսերով
Սեզոնի մեկ այլ թրենդ են իջեցված թևերով սարաֆանները: Այսպիսի սարաֆաններն անսովոր և նորաձև են դիտվում: Օրինակ, սպիտակ տարբերակը հեշտությամբ կարող է փոխարինել հարսենական զգեստին, եթե պատրաստվում եք հարսանիքը ծովափին անել:
Ծովափնյա սարաֆաններ
Ամառային սեզոնի համար կարճ սարաֆանները պարտադիր պետք է լինեն ձեր զգեստապահարանում: Թեթև և հանգիստ՝ դրանք շատ տեղ չեն գրավում և միշտ պետք են գալիս թե՛ ծովափին, թե՛ այնտեղից դուրս:
Նորաձև նախշազարդեր և կտորներ
Սեզոնի գլխավոր թրենդը նախշազարդերով վառ սարաֆաններ են: Գծերն ամենաշահավետ տարբերակն է: Արդիական են նաև նախշազարդերի համադրությունները: Ոչ պակաս նորաձև են լինելու ծաղկավոր նախշազարդերը և պտավոր սարաֆանները:
Անսովոր կտորներից սարաֆաններ
Հատուկ ուշադրություն է դարձվում կտորներին: Նորաձև են տրիկոտաժից, դենիմից սարաֆանները: Դրանք կարելի է կրել և առանձին, և սպիտակ բլուզի համդրությամբ: Ի դեպ, այս սարաֆանը գեղեցիկ է նայվում կեդերի և այլ սպորտային կոշիկների հետ:
Հունական ոճի սարաֆաններ
Երեկոյան և հարսանեկան զգեստների նորաձևության մեջ առանձնանում է հունական ձևը, բարձր իրանով և թեթև կիսաշրջազգեստով: Դրանք կարված են թեթև կտորներից՝ նուրբ պաստելային գույների մեջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 15823 անգամ
Читать на русском
|