Մեկ վարժություն և 4 րոպե` ու ոչ մի խնդիր աշխատունակության հետ
31.05.2016
Չե՞ք կարողանում առավոտյան արթնանալ և ամեն անգամ զարթուցիչը 5 րոպեյով առա՞ջ եք տալիս: Շնորհիվ այս վարժությունների դուք կսովորեք հեշտ և արագ արթնանալ: Դրա համար պետք չէ բարդ վարժություններ կատարել, այլ ընդամենը մերսել ականջները:
Ինչպե՞ս արագորեն լավացնել ուղեղի աշխատանքը
Առաջին վարժություն
Ձեռքի ափերը դրեք ականջի հետևը և ծալեք ականջնախեցիները: Պահեք այդպես մի քանի վայրկյան:
Երկրորդ վարժություն
Մատներով բռնեք ականջաբլթակները և դանդաղ սկսեք քաշել վերև-ներքև, աջ-ձախ: Կարևորը՝ շատ ուժեղ չանել դա:
Երրորդ վարժություն
Դրեք ափերն ականջախեցիների վրա և սկսեք զգուշորեն տրորել և մերսել:
Չորրոդ վարժություն
Մատների ծայրերով մերսեք ականջների անցուղիները:
Հինգերրոդ վարժություն
Դրեք ձեռքի ափերը ականջախեցիների վրա և մի քանի զսպանակաձև շարժումներ արեք: Այսպիսի վարժությունները լավացնում են լսողությունը:
Վեցերրորդ վարժություն
Ականջի անցուղիները ականջածծումբից ազատելու համար պետք է անել մի քանի հասարակ վարժություն՝ տրորեք ականջի հետևը, ծալեք ականջախեցիները և պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ:
Այս 3 րոպեանոց վարժությունները կօգնեն ձեզ հեշտությամբ արթնանալ և կաշխատացնեն ձեր ուղեղն ամբողջ ուժով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9754 անգամ
Читать на русском
|