Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Պարան ցատկելը՝ նիհարելու արդյունավետ միջոց

19.05.2016

Երբևէ մտածե՞լ եք, որ սովորական պարանը հիանալի մարզասարք է նիհարելու համար և իր արդյունավետությամբ չի զիջում վազքասարքերին և հեծանվասարքերին:

Պարանով ցատկելը թույլ է տալիս այրել 150-200 կալորիա 15 րոպեի ընթացքում: Նույնքան քանակը կարելի է այրել 20 րոպե ինտենսիվ վազքի կամ մեկ ժամ զբոսանքի ժամանակ:

Ինչով է օգտակար պարանով ցատկելը

Պարանի գլխավոր առավելությունն այն է, որ դրանով պարապմունքների ժամանակ աշխատում են խնդրահարույց գոտիները՝ ազդրերը, ոտքերը և կոնքերը: Նույնիսկ 15 րոպեանոց պարապմունքները հանգեցնում են մարմնի քաշի կորստին: Ավելին, այն նաև հանգեցնում է ցելյուլիտի անհետացմանը: Արդյունքում, ոտքերը կլինեն գեղեցիկ, ազդրերը՝ ձիգ:

Պարանով ցատկելու ծանրաբեռնվածությունը վերաբերում է աէրոբային մարզանքի կարգի, որը ոչ միայն քայքայում է ճարպը, այլև մարզում սիրտ-անոթային համակարգը և լավ կանխարգելիչ միջոց է երակների վարիկոզ լայնացման դեմ:

Որքա՞ն է պետք ցատկել նիհարելու համար

Եթե ձեր նպատակը ոչ միայն օրգանիզմին կենսունակություն հաղորդելն է, այլ նիհարելը և ցելյուլիտից ազատվելը, պատրաստվեք նրան, որ պետք է թռնել պարանով կանոնավոր մեկ ամսվա և ավելի ընթացքում: Միանգամյա պարապմունքները ոչ մի բանի չեն բերի: Ցանկալի է պարապել օրը մեջ, որպեսզի օրգանիզմը հասցնի հանգստանալ: Սկսեք պարապմունքները օրական 10-15 րոպեից, աստիճանաբար երկարացնելով ժամանակը մինչև 30-45 րոպե: Համարվում է, որ ճարպն այրելու համար պետք է ցատկել կես ժամից ոչ պակաս, քանի որ սկզբից այրվում են օրվա ընթացքում կերած ածխաջրերը, նոր հետո ճարպային կուտակումները: Այդ պատճառով ավելի լավ է ցատկել առավոտյան՝ սոված փորին:

Որքա՞ն կալորիա է այրում պարանով ցատկելը

Եթե ձեր մարզանքների նպատակը նիհարելն է, ապա ձեզ անպայման կհետաքրքրի կալորիաների հստակ թիվը, որոնք կարելի է այրել ցատկելով: Միջինը 55-60 կգ քաշի դեպքում 60 րոպեում այրվում է մոտավորապես 750 կալորիա: Հստակ թիվը կախված է ձեր քաշից և մեկ րոպեում կատարած ցատկերի քանակից:

600x580

Պարանով վարժություններ 

Պարանով վարժությունները պետք է սկսել ամենահասարակից՝ սովորական ցատկեր երկու ոտքերի վրա: Գործողությունը հետևյալն է․ մեջքը ամբողջությամբ ուղիղ, արմունկները սեղմած մարմնին, աշխատում են միայն դաստակները, վայրէջք եք կատարում միայն ոտնածայրերի վրա: Կատարյալ տարբերակ է ցածր և արագ ցատկերը: Ճիշտ անելու դեպքում ծանրաբեռնվածությունը կլինի հենց խնդրահարույց մասերի վրա:

Այս հասարակ ձևը մարսելուց հետո, անցեք այլ վարժություններին: Օրինակ, 5 անգամ ցատկեք երկու ոտքի վրա, հետո 5 անգամ մեկ ոտքով ցատկեք, հետո մյուս: Այլ տարբերակներ են հետ-առաջ, աջ-ձախ, վազքով:

Ինչպե՞ս ճիշտ ընտրել պարանը

Պարան գնելու ժամանակ հիշեք, որ այն չպետք է լինի շատ կարճ և երկար: Պարանի տրամագիծը պետք է լինի 0,8-0,9 սմ: Ճիշտ երկարությունը պետք է որոշել հետևյալ կերպ․ ուղղեք պարանը, կանգնեք մեջտեղում և քաշեք ծայրերից դեպի վեր: Դրանք պետք է հասնեն մինչև թևատակ: 2,1 մետր երկարությամբ պարանը համապատասխանում է մինչև 155սմ հասակի, 2,4-ը՝ 165 սմ հասակի համար:

Չմոռանաք նաև համապատասխան, կիպ հագուստի մասին, որով հարմար կլինի մարզվել պարանով:

Հակացուցումներ

Ցատկերի ժամանակ օրգանիզմը մեծ ծանրաբեռնվածության է ենթարկվում, մասնավորապես ողնաշարը, սիրտ-անոթային համակարգը: Այդ պատճառով, եթե ունեք խնդիրներ ողնաշարի հատվածում, հոդերի հիվանդություններ, մեծ քաշ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ պարանով ցատկելը հակացուցված է: Խորհուրդ չի տրվում նաև ցատկել ուտելուց անմիջապես հետո:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14848 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2024 13:54
Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Կաղամբի կիմչին կարողացել է 10%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագծի վտանգավոր աճի ռիսկը: Սպիտակ բողկի կիմչի օգտագործած տղամարդիկ և կանայք համապատասխանաբար 8%-ով և 11%-ով ավելի քիչ են ունեցել որովայնի ճարպակալում:
06-05-2024 13:49
Մադոննան իր շրջագայությունն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում անվճար համերգով, որը կայացավ 1,6 միլիոն երկրպագուների ներկայությամբ։ Դա նրա շրջագայության վերջին գիշերն էր (այն մեկնարկել էր հոկտեմբերից), որը նվիրված էր փոփ երաժշտության մեջ երգչուհու չորրորդ տասնամյակին:
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 04:21
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն անցած տարվա մջոցառման ժամանակ արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին: Էուգենիո Կասնիգին TikTok-ում հայտարարել է, որ այլեւս չի աշխատի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում անցկացվող միջոցառման ժամանակ, որի ընթացքում դիմավորում էր հյուրերին, քանի որ մեկ տարի առաջ իր գեղեցիկ արտաքինը դարձել էր վիրուսային:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 928 անգամ
30.04.2024
Դիտվել է 304 անգամ
06.05.2024
Դիտվել է 186 անգամ
03.05.2024
Դիտվել է 179 անգամ
04.05.2024
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster