Ուկրաինան՝ Եվրատեսիլ 2016»-ի հաղթող. Հայաստանը՝ 7–րդ հորիզոնականում
15.05.2016
Ստոկհոլմում ավարտվեց «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչ փուլը։
Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը, ով ելույթ ունեցավ վերջինը, վերջնական արդյունքներով հավաքելով 249 միավոր զբաղեցրեց 7-րդ տեղը։
Եզրափոկչի 26 մասնակիցների մեջ «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ 534 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան։ վերջինիս հաջորդում են Ավստրալիան (511) ու Ռուսաստանը (491), Բուլղարիան (307) և Շվեդիան (261):
Դիտվել է 5389 անգամ
Читать на русском
|