Պլաստիկ վիրաբույժները նշել են կատարյալ մարմնի մասերով աստղերին
07.05.2016
Ո՞վ ունի ամենագեղեցիկ աչքերը, քիթը, շրթունքները և կուրծքը:
Աստղերից ամենագեղեցիկ քիթ ունեցողները Քեյթ Միդլթոնն է և Ջենիֆեր Լոուրենսը, ամենագեղեցիկ աչքերը ունեն Մեգան Ֆոքսը և Քայլի Ջենները` նոր Մերիլին Մոնրոն:
Այսպիսին են Entertainment Weekly-ի կողմից պլաստիկ վիրաբույժների շրջանում անցկացրած նոր հարցման արյունքները: Հայտնի վիրաբույժներ Թերի Դյուբրոին և Փոլ Նասիֆին, ում հաճախորդների թվում են ամերիկյան էլիտայի ներկայացուցիչները, խնդրել էին ընտրել, թե որ աստղի մոտ են կատարյալ մարմնի մասեր:
Քեյթ Միդլթոն
Ջենիֆեր Լոուրենս
Մեգան Ֆոքս
Քայլի Ջեններ
Դյուբրոին և Նասիֆը համակարծիք են եղել միայն աչքերի պարագայում: Այդ իմաստով Մեգան Ֆոքսը մրցակից չունի: Լավագույն քիթը ըստ Փոլ Նասիֆի, ունի Ջենիֆեր Լոուրենսը, իսկ ըստ Դյուբրոի՝ Քեյթ Միդլթոնը:
Մասնագետների կարծիքով լավագույն կուրծքն ունեն Սոֆիա Վերգարան, Քեթի Փերին և Սքարլեթ Յոհանսոնը: Արդյունքում Նասիֆը ընտրեց Փերիին, իսկ Դյուբրոին նախընտրեց Յոհանսոնին:
Սոֆիա Վերգարա
Քեթի Փերի
Սքարլեթ Յոհանսոն
Ինչ վերաբերվում է շրթունքներին, այստեղ առաջատարներն են Անջելինա Ջոլին, Քայլի Ջենները և Ջուլիա Ռոբերթսը: Ֆավորիտը դարձել է Ջենները: Երկու մասնագետներն էլ նրան անվանել են մեր օրերի սեքս-խորհրդանիշ:
Անջելինա Ջոլի
Քայլի Ջեններ
«Ինձ համար Քայլին նոր Մերիլին Մոնրոն է», - ասել է Թերի Դյուբրոուին: «Քայլին մեր ինդուստրիայի շարժիչն է: Ինչ էլ որ նա անում է իր արտաքինի հետ, դա միանգամից դառնում է հիթ», - ավելացրել է Փոլ Նասիֆը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11510 անգամ
Читать на русском
|