Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Սկզբունքային լրագրություն» մրցանակը շնորհվեց Ռուկմինի Կալիմեկիին

24.04.2016

Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ New York Times-ի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմեկիին պարգևատրել է «Սկզբունքային լրագրություն» մրցանակով։

Մրցանակը Ռուկմինի Կալիմակիին շնորհվեց  ապրիլի 24-ին՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

«Սկզբունքային լրագրություն» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերում է թեժ և հումանիտար ճգնաժամային իրադրությունում գտնվող կետերից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերի:

«Կալիմակիի գործունեությունը լրագրության զորության փայլուն օրինակ է, քանի որ բևեռում է աշխարհի ուշադրությունը անասելի բռնությունների վրա,– ասել է ICFJ-ի նախագահ Ջոյս Բարնաթանը,- նրա գործը հույս է ներշնչում, որ զոհերն ի վերջո լսված ու պաշտպանված կլինեն»։

Ըստ «Ավրորա» մրցանակի պաշտոնական կայքի՝ Կալիմակին բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի փորձը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, և վերհանել Կոտ դ՝Իվուարից մինչև կառավարությունների և ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածները։ 

«Որպես լրագրող՝ ես չեմ կարծում, որ դու երբևէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում,– ասել է Կալիմակին,-իսկ պարգևդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա։ Ինձ համար սա մեծագույն պատիվ է, և ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հուսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։

600x580

«Սկզբունքային լրագրություն» մրցանակը ծնվել է ICFJ լրագրողական կազմակերպության և 100 LIVES նախաձեռնության համագործակցությունից։ Վերջինս համաշխարհային նոր նախաձեռնություն է, որը փրկողների և փրկվածների բազմաթիվ պատմություններ վերհանելով՝ մեծարում է մարդկային ոգու տոկունությունը և փառաբանում մարդասիրությունը։

100 LIVES նախաձեռնությունը և «Ավրորա» մրցանակը հիմնվել են ի նշան երախտագիտության՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, վտանգի տակ դրեցին սեփական կյանքը, որպեսզի փրկեն հայերին։

Դիտվել է 1100 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջուլիա Ռոբերթսը կիսվել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքներով

27.04.2017
Այս տարի Ջուլիա Ռոբերթսը 5-րդ անգամ գլխավորել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը` ըստ People ամսագրի:

Մշտապես երիտասարդ աստղ. Շակիրայի գեղեցկության գաղտնիքները

13.03.2017
Շակիրան դարձել է 40 տարեկան, սակայն դա կարելի է իմանալ միայն անձնագրից, քանի որ նրա արտաքինը ոչ մի կերպ չի արտացոլում իրական տարիքը:

Ինչպես 47-ում 35-ի արտաքին ունենալ. խորհուրդներ Ջենիֆեր Լոպեսից

13.02.2017
Ով կհավատա, որ մեր ժամանակի ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Ջենիֆեր Լոպեսը, շուտով կդառնա 50 տարեկան:

Ամերիկյան «արքայադուստր» Իվանկա Թրամփի գեղեցկության գաղտնիքները

10.02.2017
ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի և չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի դուստրը, բիզնեսլեդի է, հաջողկ դիզայներ, նախկին մոդել, օրինակելի մայր ու հավատարիմ կին:

Ոճի 7 դաս անկրկնելի Օդրի Հեփբերնից

23.01.2017
Չնայած նորաձևությունը մշտապես փոխվում է, միշտ գտնվում են ոճը մարմնավորողները, ովքեր չեն սահմանափակվում թելադրվող միտումներով, և շատերը ցանկանում են նմանվել նրանց:

18 իմաստուն արտահայտություն Էսթե Լաուդերից, ով ստեղծել է գեղեցկության կայսրություն

13.01.2017
Էսթե Լաուդեր... Նրա կյանքի գլխավոր նպատակը աշխարհի բոլոր կանանց գեղեցիկ և անկրկնելի դարձնել էր․․․

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2017 08:06
Գերմանուհի մարմնամարզուհի Ջոաննա Կաասը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց գործող մարմնամարզիկ. 91 տարեկան հասակում այս կինը ոչ միայն իրեն հրաշալի է զգում և հոյակապ տեսք ունի, այլև մասնակցում է մարմամարզության մրցումների:
27-06-2017 07:53
Բրիտանիայի ծերանոցի ղեկավարությունը որոշել է կատարել իր բոլոր կենվորների ամենանվիրական ցանկությունները. երբ 98-ամյա Բեթի Ռայթին հարցրել են, թե ամենից շատ ինչ կցանկանար, նա առանց տարակուսելու պատասխանել է ՝ տղամարդկանց սթրիփթիզ տեսնել։
27-06-2017 04:59
ՀԱՀ բանտերից մեկի ղեկավարությունը ներողություն է խնդրել հասարակայնությունից այն բանից հետո, երբ սոցցանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես են սթրիփթիզի պարուհիները զվարճացնում բանտարկյալներին` հսկիչների ներկայությամբ։
27-06-2017 02:16
Շպռոտը 7 տարի Հայաստանում չլինելուց հետո այս ամիս վերջապես կարողացավ իրականացնել իր մեծ ցանկությունը եւ այցելել հայրենիք:
26-06-2017 07:37
Հոբբին մարդուն օգնում է ոչ միայն ավելի առողջ, այլեւ ավելի երիտասարդ զգալ. պարզվում է` հոբբին չի խլում վերջին ուժերն ու թանկարժեք ժամանակը, այլ հակառակը, մարդկանց կյանքն ավելի լավն է դարձնում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

8 անձնական իր, որոնք պետք է ավելի հաճախ փոխել, քան ենթադրվում է

29.06.2017
Բոլորը գիտեն, որ հիգիենայի պարագաները, ինչպիսինն են, օրինակ, ատամի խոզանակը, ճիլոպը պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Սակայն իսկապե՞ս մենք դա անում ենք ժամանակին:

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանն իր երկրպագուների դատին է հանձնել «Հայաստան ջան» երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2017
Դիտվել է 1446 անգամ
27.06.2017
Դիտվել է 1126 անգամ
24.06.2017
Դիտվել է 1084 անգամ
22.06.2017
Դիտվել է 1064 անգամ
26.06.2017
Դիտվել է 849 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster