Հանրահայտ Elie Saab առաջին անգամ ներկայացնում է հարսանյաց զգեստների հավաքածու
20.04.2016
Elie Saab նորաձևության տունը ներկայացրել է հարսանեկան զգեստների հավաքածու` Elie Saab Bridal:
Սա բրենդի առաջին հավաքածուն է` ամբողջովին նվիրված հարսանեկան զգեստներին: Հավաքածուի մեջ ներառվել են կանացի ոճի 25 զգեստ, ինչպես նաև միդի զգեստներ և կոմբինիզոններ, որոնք այս բրենդի նշանն են դարձել:
Զգեստների հավաքածուն ամբողջացնում են աքսեսուարները` քողերը, մազերի զարդարանքները, կոշիկները և կլատչները:
Հարսանեկան հավաքածուի զգեստները կարելի կլինի ձեռք բերել 2016թ-ի հոկտեմբերից ապրանքանիշի՝ աշխարհում սփռված բոլոր բուտիկներում: Հարսանեկան զգեստների գները սկսվում են 5500 եվրոյից:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6307 անգամ
Читать на русском
|