Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչու՞ ներկայիս հարաբերություններն ամուր չեն

19.04.2016

Ներկայիս հարաբերությունների մեջ այժմ կարևորվում է հարմարավետությունը: Մենք կարող ենք գնտվել մարդու հետ, քանի դեռ հարաբերություններում առկա են ներդաշնակությունը և սերը:

Հենց նրանց փոխարինում են տարաձայնությունները և վեճերը, մենք սկսում ենք փոխարինող փնտրել: Յուրաքանչյուր զույգ բախվում է տարբեր խնդիրների:

Ահա մի քանի պատճառ, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում:

1. Մենք պատրաստ չենք

Շատ հաճախ մենք պատրաստ չենք գնալ զիջումների, զոհաբերել մեզ և սիրել հենց այնպես, առանց որևէ պայմանների: Մենք չենք ցանկանում սպասել, ուզում ենք ամեն ինչ և՝ միանգամից: Մենք ինքներս մեզ մտցնելով ժամանակային սահմանների մեջ, թույլ չենք տալիս, որ մեր զգացմունքներն աճեն:

2. Խառնում ենք սերը այլ զգացմունքների հետ

Մենք ցանկանում ենք հանդիպել նրան, ով մեզ հետ կգնա կինոդիտման, կհասկանա մեզ և կաջակցի ամենատխուր պահին: Մենք չենք ցանկանում ձանձրալի ապրել՝ այդ պատճառով փնտրում ենք ուրախ ընկերակցի, ով մեր կյանքը կվերածի արկածի: Սակայն մենք միշտ չէ, որ պատրաստ ենք փոփոխությունների, որոնք տեղի են ունենում սիրահարվածությունից հետո:

3. Մենք խորանում ենք կենցաղի մեջ

Ժամանակի ընթացքում մենք  համարժամանակ և տարածություն չենք ունենում, քանի որ զբաղված ենք վազքով՝ նյութական բարիքների հետևից:

4. Մենք ակնկալում ենք ակնթարթային արդյունք

Երբ մենք սիրահարվում ենք՝ ցանկանում ենք մեր հարաբերությունները մեր ընտրյալի հետ տեսնել արդեն հասունացած, չնայած վերջինս, ինչպես նաև փոխադարձ ըմբռնումը տարիների ընթացքում են գալիս: Ներկայումս շատերը կարծում են, որ այս կյանքում ոչինչ չարժե իրենց ժամանակը և համբերությունը, նույնիսկ՝ սերը:

5. Մենք սիրում ենք փոխանակել

Մեզանից շատերը ավելի շուտ մեկ ժամ կանցկացնեն հարյուր տարբեր մարդկանց հետ, քան մեկ օր՝ մեկի: Այսօրվա աշխարհում կարծիք է հնչում, որ ավելի լավ է հանդիպել մարդկանց հետ, քան ճանաչել նրանց: Մենք ագահ ենք և ցանակնում ենք ամեն ինչ միանգամից: Մենք մտնում ենք հարաբերությունների մեջ և խզում դրանք, երբ հայտնվում է ավելի լավ «տարբերակ»: Մենք չենք տալիս ամենալավը մարդուն, սակայն ցանկանում ենք, որ նա լինի կատարյալ: Մենք հանդիպում ենք շատերի հետ, սակայն հնարավորություն տալիս ենք ընտրյալներին:

6. Մենք կախվածության մեջ ենք տեխնոլոգիաներից

Տեխնոլոգիաները մեզ այնքան են մոտեցել, որ դժվար է շնչել: Կենդանի շփումը փոխարինվել է ձայնային հաղորդագրություններով, տեսազանգերով: Այլևս կարիք չի լինում իրար հետ ժամանակ անցկացնել: Առանց այն էլ մենք քիչ գիտենք միմյանց մասին և քննարկելու ոչինչ չունենք:

600x580

7. Մենք չենք կարող մեկ տեղում նստել

Մենք համարում ենք, որ ստեղծված ենք հարաբերությունների համար և նույնիսկ միայն այն միտքը, որ ժամանակն է ուշքի գալ, վախ է առաջացնում: Մենք այլևս չենք կապում մեր կյանքը մեկ մարդու հետ և խուսափում ենք մշտականությունից:

8. Մենք դարձել ենք «սեքսուալ ազատ»

Ներկայիս սերունդը սկսել է առանձնացնել սեքսը՝ սիրուց: Սկզբում մարդիկ զբաղվում են սեքսով և միայն հետո որոշում՝ սազո՞ւմ են իրար, թե՞ ոչ: Այսօր մինչ ամուսնական սեքսը դարձել է բնական, իսկ «ազատ հարաբերությունները», «ընկերական սեքսը», «սեքս մեկ գիշերվա համարը» դարձել են սովորական բաներ:

9. Մենք սկսել ենք շատ հաճախ հույսներս դնել տրամաբանության վրա

Ներկայիս սերնդից քչերն են  ունակ սիրել ամբողջ սրտով, հաղթահարելով տարածության և ժամանակի հետ կապված դժվարությունները:

10. Մենք շատ բաներից ենք վախենում

Մենք վախենում ենք նոր հարաբերություննրից, հիասթափությունից, կոտրված սրտից, այդ պատճառով թույլ չենք տալիս շատերին մտնել մեր կյանք՝ կառուցելով պատեր, որոնցից նույնիսկ ինքներս չենք կարողանում դուրս գալ:

11. Մենք այլևս չենք գնահատում հարաբերությունները

Մեզ ոչինչ չարժե բաց թողնել սիրած մարդուն: Մենք շատ ենք հիասթափված շրջապատից:

LADYNEWS.am

 

Դիտվել է 9941 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 794 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster