Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչու մինչև հիմա ամուսնացած չէ

14.04.2016

Իր վերջին հարցազրույցներից մեկում մեր ժամանակների ամենասեքսուալ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ մինչև հիմա երազում է ստանալ ամուսնության առաջարկ իր սիրած տղամարդուց:

Երգչուհու խոսքերով, չնայած երեք անհաջող ամուսնություններից հետո, նա դեմ չէ մեկ անգամ ևս գնալ այդ քայլին:

«Հինգ տարի առաջ, երբ իմ վերջին ամուսնությունը փլուզվեց, ես դժվարանում էի սրտիս մեջ ներում գտնել: Իմ կյանքում տեղի ունեցածը տարբերվում էր այն մոդելից, որը ես ունեի իմ պատկերացումներում: Ժամանակի ընթացքում կարողացա հաղթահարել ցավն ու հիասթափությունը և սկսեցի առաջ շարժվել»,- խոստովանել է Լոպեսը:

600x580

Ջենիֆերը համարում է, որ նրան երեխաներն են օգնել հաղթահարել բաժանման ցավը: Հենց նրանց համար էր երգչուհին ամեն ինչ անում, որպեսզի Մարկ Էնոտնիի հետ պահպանի ջերմ հարաբերություններ: Ոչ քիչ դեր է խաղացել նաև հանկարծակի սկսված սիրավեպը պարող Կասպեր Սմարթի հետ, ով երգչուհուց 18 տարով փոքր է:

600x580

Հանկարծակի գայթակղությունը վերաճեց լուրջ հարաբերությունների, որոնք նույնքան հանկարծակի դադարեցին 2014-ի ամռանը, ենթադրաբար՝ Կասպերի դավաճանությունից հետո: Սակայն ինը ամիս անց զույգը վերսկսեց հարաբերությունները:

600x580

«Մենք միանում էինք և բաժանվում, սակայն ամենակարևորը, որ մենք կրկին միասին ենք: Ես մինչև հիմա երազում եմ հարսանիքի և իրար հետ երկար ու երջանիկ ապրելու հեռանկարի մասին», - կիսվել է Ջեյ Լոն:

600x580

Այժմ ամուսնության միակ խոչընդոտը շատ սեղմ աշխատանքային գրաֆիկն է և սիրեցյալի դեռ չիրականացած ստեղծագործական հավակնությունները:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8795 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լեոնարդո դի Կապրիոյի անեծքը. ինչպես է դերասանը «սև նշան» դնում իր նախկինների վրա

22.11.2024
Հոլիվուդում լեգենդներ են պտտվում դերասանի սիրատոչորության մասին, սակայն վերջին շրջանում կանայք դժվարությամբ են համաձայնվում նրա հետ ժամադրության գնալ: Խնդիրը օսկարկիր դերասանի հակասական հեղինակությունն է:

«Միսս Ինթերնեյշնլ 2024»-ը Վիետնամից է և շատ ամաչկոտ

14.11.2024
Օրերս Տոկիոյում կայացավ «Միսս Ինթերնեյշնլ 2024» մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց վիետնամցի ուսանողուհի, 22-ամյա Հյուն Թհի Թհան Թյունը:

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024
Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։

Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում

08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-12-2024 14:11
Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
25-12-2024 14:10
Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01
Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59
New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.12.2024
Դիտվել է 750 անգամ
20.12.2024
Դիտվել է 636 անգամ
21.12.2024
Դիտվել է 563 անգամ
24.12.2024
Դիտվել է 389 անգամ
25.12.2024
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster