Դերասանուհի Էն Հեթուվեյը մայրացել է
09.04.2016
Դերասանուհի Էն Հեթուվեյը որդի է լույս աշխարհ բերել: Դերասանուհու և նրա ամուսին Ադամ Շուլմանը առաջնեկը ծնվել է մարտի 24-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Տղային անվանել են Ջոնաթան Ռոուզբենքս:
Դերասանուհու հղիության մասին ԶԼՄ-ը սկսեցին գրել աշնանը: «Դա հիանալի նորություն է Էնի և Ադամի համար: Նրանք վաղուց էին ցանկանում երեխա ունենալ, սակայն խնդիրներ ունեին և շատ էին անհանգստանում»,-այդ ժամանակ հայտնել էր զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Դերասանուհին սկսել էր հանդիպել զարդերի դիզայներ Ադամ Շուլմանի հետ 2008թ-ին, 2011-ի նոյեմբերին զույգը նշանադրվեց իսկ 2012-ի սեպտեմբերին նրանք ամուսնացան:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4310 անգամ
Читать на русском
|