|
Ինչպես անել, որ կապրոնե զուգագուլպաները չպատռվեն
08.04.2016
Յուրաքանչյուր կին երազում է, որ կապրոնե զուգագուլպաները չպատռվեն: Սակայն, ավաղ, դրանք երկար կյանք չեն ունենում և արդեն երկրորդ-երրորդ օգտագործումից հետո զուգագուլպաների վրա հայտնվում են քաշված թելեր և հատը գնացած հատվածներ:
Իսկ իրականում գոյություն ունի մի եղանակ, որը կօգնի ձեզ երկարացնել դրանց կյանքը: Ամենը, ինչ դուք պետք է անեք, ընդամենը սառեցնեք դրանք:
Այո, մի քիչ խենթ է թվում, սակայն անպայման փորձեք այդ եղանակը: Հաջորդ անգամ կապրոնե զուգագուլպաներ գնելուց հետո, մի փոքր թրջեք դրանք և դրեք սառցախցիկի մեջ:
Այնուհետև հանեք, թողեք հալչի և չորանա:
Այս եղանակով դուք ամրացնում եք կապրոնե զուգագուլպաների թելիկները, և դրանք ձեզ կծառայեն սովորականից ավելի երկար:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 12540 անգամ
Читать на русском
|