Էվան Շպիգելը Միրանդա Քերին ամուսնության առաջարկ է արել` պայմանագիր կնքելու պայմանով
07.04.2016
Միլիարդատեր Էվան Շպիգելի և մոդել Միրանդա Քերի հարաբերությունները նոր փուլ են մտել:
Տասը ամսվա հարաբերություններից հետո Շպիգելը պատրաստ է ամուսնանալ իր ընկերուհու հետ, սակայն միայն ամուսնական պայմանագիր կնքելուց հետո: Ըստ աղբյուրների, պայմանագիրը բավական «խիստ» է:
«Էվանի փաստաբանները այնպես են կազմել պայմանագիրը, որ բաժանման դեպքում Քերը ոչինչ չի ստանա»,- ասել է նրանց մոտ կանգնած աղբյուրը: Միաժամանակ Շպիգելը հասկացրել է, որ եթե նրանք, իրոք, պատրաստվում են միասին անցկացնել իրենց կյանքը, ապա նրա ապագա կինը ոչնչի կարիք չի ունենա:
32-ամյա Միրանդայի և 25-ամյա Էվանի սիրավեպի մասին հայտնի է դարձել ամռանը:
Էվան Շպիգելը ստեղծել է հայտնի ինտերնետ ծառայություն՝ Snapchat, որը հնարավորություն է տալիս շփվել նկարների և տեսանյութերի օգնությամբ: Նա մեծացել է հաջողակ փաստաբանների ընտանիքում և մանկուց ապրել է շքեղության մեջ: Մինչ անցյալ տարի Էվանը ապրել է մոր հետ, այնուհետև գնել 3,3 միլլիոն արժողությամբ առանձնատուն: Snapchat-ը ներկա դրությամբ գնահատվում է 19 միլիարդ դոլար, իսկ անձամբ Շպիգելի կարողությունը՝ 2 միլիարդ դոլար:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4709 անգամ
Читать на русском
|