5 պատճառ ձեզ լացել թույլ տալու համար
04.04.2016
Արցունքները դարձել են ինչ-որ անհարմար և անպատեհ բան: Տղամարդուն չի կարելի լացել, քանի որ նա ուժեղ է, կնոջը կարելի է, բայց պետք չէ, քանի որ տղամարդիկ չեն սիրում կանանց արցունքները: Երեխաները նույնպես չպետք է լացեն, որպեսզի կարծիք չստեղծվի, որ դա կամակորություն է:
Բայց բժիշկները խորհուրդ են տալիս լացել և ահա ինչու.
1. Բնական խոնավացում
Իզուր չէ, որ դեղատներում գոյություն ունի «արհեստական արցունք» դեղամիջոցը: Հենց արցունքներն են պատասխանատու, որ մեր աչքերի շուրջը լինի առողջ և խոնավ: Դա շատ արդիական է հիմա, երբ մարդիկ մեծամասամբ աշխատում են համակարգչի դիմաց` անընդհատ նայելով էկրանին: Երբ մենք նայում ենք դրան, մեր աչքերը գրեթե չեն թարթում և սկսվում է չոր աչքի սինդրոմ: Դրա համար կամ լաց եղեք կամ գնեք համապատասխան կաթիլներ:
2. Բնական ցավազրկող
Երբ մենք լաց ենք լինում թեթևանում ենք, արցունքներով մենք դուրս ենք հանում մեր ցավը և մեր հոգին հանգստանում է: Բանն այն է, որ արցունքները նպաստում են էնկեֆալինի արտադրությանը, ինչն իր ազդեցությամբ նման է մորֆիի: Այդ պատճառով արցունքներից հանգստանում է հոգու և ֆիզիկական ցավը:
3. Մաքրում
Արցունքների հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները: Այդ պատճառով ոչ միայն ձեր աչքերն են մաքրվում այլև օրգանիզմը:
4. Օգնականներ
Արցունքները պաշտպանիչ սահման են ստեղծում սթրեսից: Նրանց հետ ավելի հեշտ է հաղթահարել կյանքի դժվար իրավիճակները: Ներսում պահելը օրգանիզմի համար ավելի վատ է, քան նստել և լացելը: Լացից հետո զարկերակը և շնչառությունը դանդաղում են, մկանները թուլանում, ճնշումը՝ կարգավորվում:
5. Հակավիրուսային ազդեցություն
Արցունքների մի բաղադրիչներից մեկը՝ լիզոցիմ ֆերմենտը, ունի հակաբակտերիալ և հակավիրուսային ազդեցություն: Երբ արցունքներն ընկնում են քթի մեջ, այդ պաշտպանությունն ավելի է ուժեղանում: Լացը առողջացնում է, սակայն, իհարկե, ամեն ինչ լավ է չափի մեջ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6948 անգամ
Читать на русском
|