Մատանիների նորաձեւություն. 2012 գարուն-ամառ
13.04.2012
Եթե արդեն ընտրել եք գարուն-ամառ սեզոնի համար նորաոճ հագուստ, կոշիկներ, գլխարկներ ու զգում եք, որ դեռ ինչ-որ բան պակաս է, շատ մի տանջվեք: Դա զարդեղենն է: Այս սեզոն դիզայներները հիմնական շեշտադրումներն անում են մատանիների նորաձեւության վրա:
 
Դրանք աչքի են ընկնում շշմեցնող գեղեցկությամբ ու բազմազանությամբ: Այս տարի բավական ակտիվ են մետաղները՝ ինչպես թանկարժեք, այնպես էլ կիսաթանկարժեք:
 
Գերիշխում են սպիտակ և դեղին ոսկին, արծաթը, ոսկեջրած մետաղները գունավոր քարերով՝ տոպազով, ադամանդներով, ամետիստով, փիրուզով:
 
Այս տարի էքստրավագանդորեն նորաձև են կմախքները, աբստրակտ դիզայնը, գնդիկները, շրջանները և խորանարդիկները:
 
Իսկ ահա, թե ինչ ընտրել կոկտելային զգեստների հետ, շատ ավելի մեծ ուշադրություն է պահանջում:

Մոդայիկ են մեծ քարերով, կապույտի բոլոր ակտիվ երանգներով մատանիները: Իսկ դրանց հետ առաջարկում ենք եղունգներին քսել ընտրած մատանու երանգից ավելի բաց կամ մուգ գույնի լաք: Ապահովեք ներդաշնակություն Ձեր կերպարին նաեւ մատանիների ճիշտ ընտրությամբ: Դիտվել է 13639 անգամ
|