Նորաձևությունում ոչ ստանդարտն է
31.03.2016
Վերջ, այսուհետ վստահորեն կարելի է ասել, որ ոչ ստանդարտ մոդելները նվաճել են աշխարհը։
Plus-size մոդել Էշլի Գրեմը հայտնվել է Maxim ամսագրի շապիկին, և դա բոլոր նրանց հաղթանակն է, ում գեղեցկությունը անհամատեղելի է 90/60/90 չափորոշիցների հետ։
Էշլին ներկայացված կլինի Maxim-ի նոր՝ 2016 թվականի ապրիլյան համարի շապիկին։ Ասել, որ դա ճեղքում է՝ նշանակում է ոչինչ չասել․ չէ՞ որ Էշլին առաջին ոչ ստանդարտ չափերով մոդելն է, ով հայտնվել է միաջազգային այս հրատարակության շապիկին։
Անհավանական գեղեցիկ և չափազանց գայթակղիչ այս թմբլիկը փայլում է ոչ միայն շապիկի վրա, այլև ամսագրում տեղ գտած լուսանկարիչ Ժիլեմ Բենսիմոնի գեղեցիկ ֆոտոշարքում, այնպես, կարծես թե «պլյուս» չափսի մոդելները միշտ տեղ են գտել գունազարդ նորաձևության ամսագրերում։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5500 անգամ
Читать на русском
|