Ներքնազգեստի Victoria՝s Secret ապրանքանիշը՝ կանացի գեղեցկության գլխավոր փորձաագետը, արդեն 11-րդ տարին է, ինչ թագադրում է երկրագնդի ամենասեքսուալ կանանց:
Ապրանքանիշի մասնագետները պնդում են, որ իրենց վարկանիշային ցուցակն ամենաազնիվն է և անկողմնակալը: Նրանց ցուցակի մեջ չեն մտնում ապրանքանիշիի «հրեշտակները» և հաճախ մերկացող աստղերը, ինչպիսինն են, օրինակ, Քիմ Քարդաշյանը և Մայլի Սայրուսը:
Մասնագետների համար գեղեցկության չափանիշ են հմայքը, կանացի ճիշտ էներգիան և գեղեցկությունը իր դասական հասկացողությամբ:
Այս տարի բոլոր ժամանակների ամենասեքսուալ կնոջ տիտղոսը ստացել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսը:
Վարկանիշի կազմողները համարում են, որ Ջեյ Լոն ավելի քան 20 տարի սեքս խորհրդանիշ է և արժանի է այդ տիտղոսին, բացի այդ՝ նրան գնահատում են յուրահատաուկ ունակության համար՝ 47 տարեկանում նա ավելի լավ տեսք ունի, քան 27-ում:
20-09-2024 10:11 Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Prada նորաձեւության տան հավաքածուն, որն ամենասպասվածն էր այս սեզոնում։ Ցուցադրությանը ներկա էին ապրանքանիշի հայտնի ընկերները՝ Քերի Մալիգանը, Սառա Փոլսոնը, «Բրիջերթոնի» աստղ Սիմոն Էշլին, Ելենա Պերմինովան, Օլգա Կարպուտը, Քրիստինա Ռոմանովան և այլք։
20-09-2024 09:45 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում սեպտեմբերի 20-ին կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Առաջին երեք տեղերում են Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, որոնք ունեն 14-ական միավոր։
20-09-2024 05:01 Ջենիֆեր Լոպեսը, ով 2024-ի օգոստոսին ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից, ծրագրում է ստեղծագործորեն վրեժխնդիր լինել նրանից։ Բաժանումից հետո երգչուհին նախատեսում է հանրությանը ոչ այնքան շոյող պատմություններ պատմել նախկին ամուսնու մասին։ «Երբ նրանց միջև ամեն ինչ լավ էր ընթանում, Ջենը Բենին և ննջասենյակում նրա հմտությունները դնում էր բարձր պատվանդանի վրա: Բայց վարդագույն ակնոցը հանված է, և նա մարդկանց ասում է, որ Բենն իրականում բավականին եսասեր և պարզունակ սիրեկան է», - ասել է անանուն աղբյուրը Magazine Touch Weekly-ին:
20-09-2024 04:52 Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը, որն այս տարվա սկզբին ցնցել է երկիրը՝ գահից հրաժարվելով, հիվանդանոց է տեղափոխվել իր տանը սայթաքելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 84-ամյա թագուհին լուրջ վնասվածքներ չի ստացել:
19-09-2024 10:55 Երգչուհի Ալսուն հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան՝ գործարար Յան Աբրամովի հետ ամուսնության արդյունքում ձեռք բերված համատեղ ունեցվածքը բաժանելու համար։ Երգչուհին ունի նաև բրիտանական քաղաքացիություն։ Ամուսինների ընդհանուր սեփականության թվում են բնակարանը Լոնդոնում' Lord's Cricket Ground-ի մոտ, տներ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մոնակոյում։