Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

5 միֆ դիետաների մասին

23.03.2016

Ոչ բոլոր դիետաներն են տալիս արդյունք, իսկ ոմանք նույնիսկ վտանգավոր են: Ահա մի քանի միֆ դիետաների մասին:

Միֆ 1

Կաղամբի տերև

Միայն կաղամբ, միայն կեֆիր, միայն խնձոր կամ միայն հնդկաձավար, բրինձ, կամ միայն սպիտակուցային դիետա՝ միայն միս: Ճապոնական դիետա՝ միայն ձուկ և ծովամթերքներ: Եվ այսպիսի 100 տարբերակ կարելի է գտնել: Մեծագույն սխալմունք է կարծել, թե այս կամ այն մթերքը հրաշալի ազդում է մեր ճարպային մասերի վրա: Մարդը սկսում է քաշ կորցնել միայն մեկ դեպքում՝ կալորեաների բացասական հաշվեկշռի պարագայում, ինչն ապահովվում է էներգիայի ծախսով՝ օրգանիզմի պաշարների հաշվին: Այդ պատճառով գլխավոր կանոնն է՝ ընդունել ավելի քիչ, քան ծախսում եք:

Միֆ 2

Սովը ամենակարևորն է

Դա էլ է սուտ, ընդհակառակը, սովի զգացումը սխալ դիետայի արդյունք է: Մեր օրգանիզմն ավելի խելացի է, քան մենք կարծում ենք: Հենց այն զգում է սննդի պակաս, միանում է պաշտպանական մեխանիզմը՝ մետոբոլիզմի արագությունը նվազում է: Սննդի պակասով օրգանիզմը դանդաղեցնում է իր մեջ կատարվող բոլոր գործընթացները: Ավելի ճիշտ կլինի արագացնել մետաբոլիզմի գործընթացը ճիշտ սննդի օգնությամբ և ակտիվությամբ ու սպառել կալորեաները:

600x580

Միֆ 3

Բարև դիետա, ցտեսություն ճարպ

Եթե սնունդը սխալ է ընտրված, ճարպը կհեռանա վերջին հերթին: Կալորեաների ծավալի կտրուկ իջեցումը նպաստում է մկանների կորստին, իսկ մկաններն առաջին հերթին գեղեցիկ կառուցվածքի գրավականն են: Եթե դուք կորցնում եք մկանները, մաշկը կորցնում է առաձգականությունը, այնուհետև մկաններից հետո հերթը գալիս է ոսկորներին, մազերին, եղունգներին:

Միֆ 4

Անյուղ դիետան ամեն ինչ է

Իրականում ներմաշկային ճարպը 90% կազմված է ոչ թե յուղից, այլ ածխաջրերից: Քաշը կորցնելու համար չի կարելի բացառել յուղոտ սննունդը: Կարևորը այն ճիշտ քանակությամբ  օգտագործելն է: Առանց դրա օրգանիզմում խախտվում է հորմոնների հավասարակշռությունը և վերարտադրողական ֆունկցիան: Դա նաև միանգամից բացասաբար է ազդում մաշկի և մազերի վրա:

600x580

Միֆ 5

Կարևորը նիհարելն է, հետո հեշտ կլինի

Եթե դիետան բավականին խիստ էր, անյուղ և շատ էր տարբերվում սովորական սննդակարգից, հենված էր լուրջ սահմանափակումների վրա, ապա դուք քաշը կորցրել եք  մկանների, հեղուկի, օգտակար բաղադրիչների հաշվին: Ճարպային մասն էլ է կորել, սակայն կառուցվածքը, ուժը և էներգիան, ինչպես նաև առողջությունը զոհաբերվել են: Բացի այդ օրգանիզմը սով է զգում: Դուք հասել եք ձեր ուզած քաշին, սակայն այլևս ուժ չունեք շարունակել դիետան և կամաց-կամաց սկսում եք ձեզ թույլ տալ ավելին:

Հիշեք, դիետան նախևառաջ բժշկական եզրույթ է, այդ պատճառով պետք է այն պահել մասնագետի հսկողության ներքո:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4787 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 661 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster