Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Բեյոնսեի գեղեցկության և երիտասարդության գաղտնիքը

21.03.2016

Բեյոնսեի դիմահարդարը՝ Ջոն Բարնետը, բացահայտել է 34-ամա փոփ-աստղի գեղեցկության գլխավոր գաղտնիքները: Ի դեպ այդ գաղտնիքները շատ չեն, ընդամենը երեքը:

Քսում ենք աչքերի տակի հատվածի համար նախատեսված կրեմը՝ ամբողջ երեսին

Տարիքային փոփոխություններին դիմակայելու համար, Բեյոնսեն դիմում է այդպիսի հնարքի՝ քսում է այդ կրեմը ամբողջ երեսին: «Այս միջոցների մեջ կան մանր բաղադրիչներ, որոնք ներթափանցում են ավելի խորը և ավելի արդյունավետ են կանխում կնճիռների առաջացումն ու խոնավեցնում են մաշկը»,-ասում է Բարնետը:

Սակայն պետք է զգույշ լինել, զգուշացնում է նա, այդպիսի կրեմներն իրենց մեջ պարունակում են ավելի ակտիվ բաղադրիչներ և կարող են հանգեցնել տարբեր ռեակցիաների, օրինակ՝ ալերգիկ դրսևորումների: Բացի այդ այն կարող է փակել ծակոտիները և հանգեցնել բորբոքային գործընթացների: Մինչև այդ քայլին դիմելը, Ջոնը խորհուրդ է տալիս խորհրդակցել դիմահարդարի հետ:

600x580

Քսում ենք դեմքի համար նախատեսված կրեմը՝ մարմնին

Այստեղ աշխատում է նույն հնարքը: Դեմքի կրեմի բանաձևի մեջ կան այնպիսի բաղադրիչներ, որոնք արդյունավետորեն պայքարում են մարմնի տարիքային փոփոխութունների դեմ․ վերջիններս առաջին հերթին հայտնվում են պարանոցին, դեկոլտեի շրջանում և ձեռքերին:

«Կանանց մեծամասնությունը մեծ ուշադրություն է դարձնում դեմքի խնամքին, սակայն վաղ կնճիռներից խուսափելու համար նույն կերպ պետք է խնամել պարանոցը, դեկոլտեի հատվածը, մեջքը և նույնիսկ ոտքերը»,-ասում է Ջոն Բարնետը:

600x580

Կաղամբ կոկտեյլ․ Բեյոնսեի հիանալի մաշկի գաղտնիքը

Առողջ մաշկը առողջ սննդի արդյունք է: Բոլոր կանացի պարբերականները և գեղեցկության մասնագետները չեն հոգնում պնդել դրա մասին: Ջոնը համոզված է՝ որպեսզի մաշկը երկար երիտասարդ մնա, կինը պետք է ուշադիր հետևի իր սննդակարգին:

«Որպեսզի մաշկը ներսից շողա, խմեք թարմ քամած հյութեր՝ կեյլ կաղամբից: Այն պարունակում է շատ K վիտամին, որը լավացնում է արյան շրջանառությունը և օգնում հյուսվածքներին ավելի արագ նորացվել, ինչը լավ է ազդում մաշկի վրա»,-կիսվել է Բարնետը:

Քանի որ շատ դժվար է գտնել այս կաղամբից մեր խանութներում, ապա դրա փոխարեն կարելի է օգտագործել սպանախ, բրոկոլի, բանան, խնձոր, գազար, լոլիկ և վարունգ: Այս մթերքները նայնպես պարունակում են մեծ քանակությամբ K վիտամին, որը լավացնում է մաշկը:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5176 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 599 անգամ
15.05.2024
Դիտվել է 148 անգամ
17.05.2024
Դիտվել է 62 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster