Ջենիֆեր Էնիսթոնը բացահայտել է իր սննդակարգի առաջնահերթությունները
17.03.2016
Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է իր սննդակարգի առաջնահերթությունների մասին: Դերասանուհին հայտնի է որպես առողջ ապրելակերպի ջատագով:
Խոսքը հիմնականում գնում է ֆիզիկական մարզումների մասին, իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, ապա Էնիսթոնը նախընտրում է սպիտակուցներ`ձուկ, բանջարեղեն:
Խոսելով սննդի մասին, դերասանուհին ասել է, որ իր դիետան հենվում է երեք կետերի վրա, որոնցից յուրաքանչյուրն իրականում շատ սննդարար է:
Առաջին տարբերակը սմուզին է՝ բանանով, բալով, նուշով, կակաոյով:
Երկրորդ տարբերակը ներառում է ձու, տոստ՝ ավոկադոյի հետ, ձիթապտղի ձեթով, աղով և պղպեղով:
Դերասանուհու մեկ այլ սիրած ուտեստը վարսակն է՝ ձվի դեղնուցներով խփած: Իսկ «մարտական պայմաններում», երբ ընտրությունը քիչ է, Էնիսթոնը նախընտրում է եգիպտացորենի տորտիլյաներ:
Ջենիֆերը սիրում է նաև մեքսիկական ուտեստներ՝ տակոն և կարբոնարան Էնիսթոնի և նրա ամուսին Ջաստին Տերուի ընտանեկան ճաշն է:
Դերասանուհին սիրում է նաև սառեցված յոգուրտ և սուրճ, սակայն թույլ է տալիս իրեն օրական մեկ բաժակ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4282 անգամ
Читать на русском
|